«OLAP Բանաձևերը» OLAP-ի հատուկ հնարավորություններ են հաշվետվությունների հաշվարկման և Excel-ում դրանց վերջնական լրացման համար։ Բանաձևում հնարավոր է օգտագործել OLAP ֆունկցիաներ, Ատոմար ցուցանիշները ձևավորող ֆունկցիաներ, օգտագործողի կողմից նկարագրվող բանաձևեր։ OLAP բանաձևերը կարելի է օգտագործել անմիջապես Excel միջավայրում, կամ այլ բանաձևի մեջ` կիրառելով Execf ֆունկցիան։
OLAP-ի հատուկ ֆունկցիաների միջոցով կազմվում են բանաձևեր, որոնցով հաշվարկվում են ինչպես ԿԲ հաշվետվությունների առանձին հանգույցներ, այնպես էլ առանձին ցուցանիշներ:
ՕLAP-ի բանաձևերը ներկայացված են ծառի տեսքով, որի հանգույցներում բանաձևերը խմբավորված են ըստ հաշվետվությունների: Յուրաքանչյուր հանգույցից բացվում է բանաձևերի հետևյալ պատուհանը՝
Պատուհանի աջ մասում նշվում է բանաձևերի խումբը, այսինքն՝ ծառի այն հանգույցի կոդը, որին պատկանում է տվյալ բանաձևը: Մկնիկի աջ ստեղնի օգնությամբ և անհրաժեշտ իրավասության առկայության դեպքում օգտագործողը կարող է ավելացնել նոր բանաձև, խմբագրել, պատճենել կամ հեռացնել անհրաժեշտները, կատարել բանաձևի հաշվարկ, ստուգել բանաձևի ճշտությունը:
Բանաձևերի մանրամասն նկարագրությունը ըստ հաշվետվությունների նկարագրված է Հաշվետվություններ բաժնում։
Տե՛ս նաև
Ատոմար ցուցանիշները ձևավորող հատուկ ֆունկցիաներ