Համակարգում հնարավոր է նաև նկարագրել բանաձևեր, որոնք հետագայում հնարավոր է կիրառել օգտագործողի OLAP խմբերի հետ աշխատելիս։ Բանաձևերի նկարագրությունը կատարվում է «ՕLAP Ադմինիստրատորի ԱՇՏ» Ò «Օգտագործողի նկարագրված բանաձևեր» կետից։
Դաշտի անվանում |
Նկարագրություն |
Բանաձևի կոդ |
Բանաձևի կոդը լրացվում է անգլերեն լեզվով, կարող է պարունակել տառեր և թվեր, պետք է սկսվի տառով։ |
Բանաձևի անվանում / Բանաձևի անգլերեն անվանում |
Բանաձևի անունը պետք է արտահայտի այդ բանաձևի իմաստը։ Օրինակ` «Հաշիվների մնացորդը ըստ հաճախորդի իրավաբանական կարգավիճակի»։ |
OLAP խումբ |
Այս դաշտում պետք է լրացվի այն խումբը կամ ագրեգատային խումբը, որի տվյալների հիման վրա է կառուցվում բանաձևը։ Այս դաշտը պարտադիր չէ լրացման համար, սակայն եթե տվյալները ընտրվում են մեկ խմբից, այն կօգնի բանաձևի նկարագրման ընթացքում։ |
Ընտրվող սյուն |
«Ընտրվող սյուն» դաշտում պետք է նշել այն սյունը որի արժեքները պետք է հաշվարկվեն բանաձևում։ Այս դաշտի արժեքը պարտադիր չէ լրացման համար։ |
SQL գործողություն |
Ընտրված սյան հետ կատարվող գործողությունը (դաշտի արժեքը լրացվում է սյունակից)։ Այս դաշտի արժեքը նույնպես պարտադիր չէ լրացման համար։ |
Վերադարձվող արժեքի տիպ |
Այս դաշտում պետք է ընտրել այն տիպը, որը համապատասխանում է բանաձևի վերադարձվող արժեքին։ Օրինակ` եթե բանաձևը վերադարձնում է հաճախորդի անվանումը, ապա նրա վերադարձվող արժեքի տիպը սիմվոլային է, եթե հաշվի մնացորդը` թվային և այլն։ |
Բանաձևի պարամետրեր |
|
Կոդ |
Պարամետրի կոդը լրացվում է անգլերեն, կարող է պարունակել տառեր, թվեր, _ նշանը։ Պետք է սկսվի տառով։
!!! Ուշադրություն` այս դաշտի արժեքը չպետք է համընկնի Visual Basic ծրագրավորման լեզվի ծառայողական բառերի հետ, մասնավորապես` Currency, Date, End, Sql Պարամետրերի անունները պետք է տարբերվեն նաև ֆունկցիայի անունից։
|
Ոչ պարտադիր |
Յուրաքանչյուր պարամետրը կարող է լինել պարտադիր կամ ոչ պարտադիր։ Ոչ պարտադիր լինելու դեպքում կարելի է նշել այդ պարամետրի լռությամբ արժեքը (այսինքն, այն արժեքը, որը պետք է հիմք ընդունել պարամետրի արժեքը չլրացնելու դեպքում)։ Նշենք, որ լռությամբ արժեքի դաշտում կարելի է նշել ցանկացած OLAP բանաձև, օրինակ` getpar(''DF'') |
Լռությամբ արժեքը |
|
Աղյուսակի սյուն |
«Աղյուսակի սյուն» դաշտը պարունակում է այն դաշտի անունը, որը համապատասխանում է տվյալ պարամետրին, այս դաշտը նույնպես պարտադիր չէ լրացման համար։ |
Պարամետրի տիպ |
«Պարամետր տիպ» - նշվում է պարամետրի տիպը, այն պետք է ընտրել առաջարկվող ցուցակից։
|
Անվանում / անգլերեն անվանում |
«Անվանում» և «Անգլերեն անվանում» դաշտերը պարտադիր պետք է լրացվեն, և ճիշտ արտացոլեն պարամետրի իմաստը։ |
! Ցանկալի է խուսափել կարճ անուններից, որոնք թվեր են պարունակում, օրինակ` RBP4. Այս տիպի անունները MS Excel համակարգի կողմից սխալի են բերում։
|
Բանաձևի բոլոր դաշտերը նկարագրելուց հետո կարելի է սեղմել կոճակը և գեներացնել բանաձևի տեքստը Visual Basic լեզվով։ Ստեղծված բանաձևի տեքստը հնարավոր է դիտել «Տեքստ» էջում։
! Բանաձևի գեներացված տեքստը հաճախ լինում է ոչ վերջնական և ձեռքով ճշտելու կարիք ունի։
|
Մասնավորապես, եթե պարամետրերի մեջ կա ժամանակահատվածի պարամետրեր, բանաձևի տեքստը պետք է փոխվի հետևյալ կերպ.
" and FDATE = '" & dtos(DateFirst) & "'" & _
" and FDATE = '" & dtos(DateLast) & "'"
պետք ձևափոխվի `
" and FDATE >= '" & dtos(DateFirst) & "'" & _
" and FDATE <= '" & dtos(DateLast) & "'"
Բանաձևը կառուցելուց հետո կարելի է այն ստուգել «Հաշվարկ» գործողության միջոցով։
! Առայժմ այս տիպի բանաձևերի հաշվարկի ժամանակ չի զգուշացվում տվյալների բացակայության մասին, պարզապես բանաձևը կվերադարձնի 0 կամ դատարկ արժեք։ Հետագայում հնարավոր է այդ ավելացվի։
|
Տե՛ս նաև`