OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է տրված հաշվեկշռային հաշիվների գումարային մնացորդը ըստ շաբլոնի (օգտվելով OLTP բազայից):
Ֆունկցիոնալ նկարագրություն
AccRem([BalAccMask], [Level], [BalNum], [Branch], [Baldate], [Skv], [CalcCurCode])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
BalAccMask |
(Պարտադիր պարամետր), հաշիվների ցուցակ։ Պետք է պարունակի միևնույն մակարդակի հաշվեկշռային հաշիվներ։ Հաշիվները կարող են նշվել ըստ շաբլոնի` օգտագործելով "?" կամ "*" սիմվոլը։ "?" սիմվոլը նշանակում է մեկ կամայական նիշ, "*" սիմվոլը` կամայական քանակությամբ նիշեր։ Ցուցակից հաշվարկվում է գոյություն ունեցող հաշիվների գումարային մնացորդը։ Պարամետրի օրինակներ՝ |
Level |
(Պարտադիր պարամետր), հաշվային պլանի մակարդակ։ Նշվում է հաշվային պլանի այն մակարդակը, որի համար պետք է փնտրվեն BalAccMask պարամետրում նշված հաշիվները։ |
BalNum |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։ |
Branch |
(Ոչ պարտադիր պարամետր), մասնաճյուղերի կամ նրանց խմբերի կոդեր։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար։ |
Baldate |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է "Հաշվարկման պարամետրեր"-ում նշված "Ընթացիկ ամսաթվի" դրությամբ։ |
Skv |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։ |
Օրինակ՝
1.Այս օրինակում հաշվարկվում է "1000*" հաշվի մնացորդը "77700" մասնաճյուղով "15/09/13"-ի դրությամբ (1000-ով սկսվող հաշիվները 4-րդ մակարդակով, առաջին հաշվային պլանով)։
AccRem("1000*","4","B1","77700","15/09/13")
2.Այս օրինակում հաշվարկվում է առաջին հաշվային պլանով, 5-րդ մակարդակով "??10?" շաբլոն ունեցող հաշիվների գումարային մնացորդը համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղով և սկզբնական ամսաթվով։
AccRem("??10?","5","B1")