Ընթացիկ խնդիրների ուղղումներ:
Ընթացիկ խնդիրների ուղղումներ:
Նոր հնարավորություններ
•Այն դեպքում, երբ համակարգը պահանջում է պարտադիր թարմացում կատարել, միանգամից առաջարկվում է ստուգել թարմացում գործողությունը:
•Համակարգում ավելացել է դրոշմանիշի երկարության ստուգում: Այն կարող է լինել 25-110 նիշ:
•Դրոշմավորման ենթակա ապրանքների դեպքում միայն DataMatrix կոդը սկաներով անցկանցելիս կարդում է նաև գծիկավոր կոդը:
•Վաճառք փաստաթղթի կարգավորումներում ավելացել է Բացել դրոշմավորման պատուհանը տողը, որը նշված լինելու դեպքում գծիկավոր կոդով կամ կոդով դրոշմավորման ենթակա ապրանք ավելացնելիս միանգամից կբացվի դրոշմավորման պատունանը: Այս հատվածն ակտիվանում է, եթե դրույթներում նշված է Ապրանքների դրոշմավորում դրոշակը:
Լուծված խնդիրներ
•Կտրոնի տպիչի կարգավորումների Տպել և նոր դրոշակը դրված լինելու դեպքում առաջացող խնդրի կարգավորում:
•MTIncomeGroupExportToXML ֆայլից արտահանված XML-ը ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում:
•PartnersExportToXML ֆայլից արտահանված XML-ը ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում:
Նոր հնարավորություններ
•Բոլոր փաստաթղթերի մատյանում ավելացել է փաստաթղթերի խմբային հեռացման հնարավորություն: Հնարավորության ակտիվացման համար դրույթներում առանձնացվել է «Փաստաթղթերի խմբային հեռացում» դրոշակը:
•Վաճառատեղ ծրագրից մի շարք տեղեկատուներ և հաշվետվությունները հնարավոր է արտահանել XML` ՀԾ-Առևտուր համակարգ ներմուծման ֆորմատով: Արտահանման համար Ադմինիստրատորի գործիքներ բաժնում ավելացել է Արտահանել հրամանը:
Տեղեկատուներից հնարավոր է արտահանել.
•Չափման միավորները,
•Ապրանքների խմբերը,
•Ապրանքները,
•Գները (Ապրանքներ տեղեկատուում նշված Ձեռքբերման և Վաճառքի գները),
•Գործընկերները,
•Արտահայտությունները:
Գների արտահանման համար անհրաժեշտ է Վաճառքի գին և Ձեռքերման գին դաշտերում լրացնել ՀԾ-Առևտուր համակարգում համապատասխան Գների տեսակների կոդերը:
Հաշվետվություններից կարելի է արտահանել
•Ապրանքների մնացորդները,
•Գործընկերների մնացորդները:
Ապրանքների մնադորդներն արտահանելու համար Արտահանել պատուհանի Ամսաթիվ դաշտում անհրաժեշտ է նշել այն ամսաթիվը, որի դրությամբ մնացորդները պետք է արտահանվեն: Իսկ Պահեստ դաշտում անհրաժեշտ է նշել ՀԾ-Առևտուր համակարգում համապատասխան Պահեստ տեղեկատուի կոդը:
•Ապրանքների մնացորդներ հաշվետվությունում ավելացել է Չափման միավորի կոդ սյունը, որը կհեշտացնի Excel-ի ներմուծման ֆայլերով աշխատանքը:
Նոր հնարավորություններ
•Վաճառքի փաստաթղթում ավելացել է ապրանքների դրոշմավորման հնարավորություն:
•Ավելացվել է նոր կարգավորում, որը նշված լինելու դեպքում ՀԴՄ կամ ապրանքային կտրոն տպելուց առաջ փաստաթուղթը կգրանցվի, կտպվի կտրոնը և կբացվի նոր փաստաթուղթ: Կարգավորումը հասանելի է Դրույթների ՀԴՄ և Սարքավորումներ էջերում:
•Ավելացվել է հնարավորություն ապրանքի Գծիկավոր կոդը մուտքագրելով` ստանալ դրա մասին տվյալներ b2b.armsoft հարթակի Ապրանքների միասնական տեղեկատուից: Ավտոմատ լրացվում են ապրանքի անվանումը, ԱԴԳԱԱ դասակարգիչը, չափման միավորը և այլ տվյալներ:
•Ապրանքներ տեղեկատուում Փնտրել գծ.կոդով հրամանով փնտրված կոդը ցանկում չհայտնաբերելու դեպքում համակարգը կառաջարկի փնտրել կոդը Ապրանքների միասնական տեղեկատուում:
Լուծված խնդիրներ
•Վաճառքի փաստաթուղթը XML-ով ներմուծելիս անկանխիկ գումարը ներմուծվում է կանխիկ դաշտում:
Նոր հնարավորություններ
•Ավելացել է անկանխիկ եղանակով ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն:
•Դրույթներում առանձնացվել է ՀԴՄ կարգավորումների էջը, որտեղից կարգավորվում է նաև ՀԴՄ-ի POS օգտագործելու դրույթը:
•Ապրանքներ տեղեկատուի կոնտեքստային ցանկում ավելացել է գծիկավոր կոդով փնտրելու հնարավորություն:
•Վաճառք փաստաթղթի տպելու ձևանմուշի field list-ում ավելացել է Զեղչի %:
•Կատարվել են ինտերֆեյսային փոփոխություններ, փոփոխվել է համակարգի գունային թեման:
Օգնություն
•Ավելացել է օգնության ներդիրից ներմուծման ֆայլերը բացելու հնարավորություն:
•Հեռահար սպասարկման ծրագրերը հասանելի են Օգնության բաժնից և Գլխավոր էջից:
•Օգնության ձեռնարկում ավելացել են ՀԴՄ համակցման ուղեցույց և ՀԴՄ սարքերի տեսակներ էջեր:
•Թարմացվել են համակարգի ուսումնական հոլովակները:
Դիտել հոլովակները: