Առևտրային գործունեության ավտոմատացման համակարգ փոքր խանութների համար
Դուք բացել եք Ձեր առաջին խանութը և դեռևս խանութի հաշվառման համակարգ ձեռք բերելու հնարավորություն չունեք: Միգուցե խանութը փոքր է և պարզապես նպատակահարմար չեք համարում համակարգ ձեռք բերելը: Հայկական Ծրագրեր ընկերությունը թողարկել է ՀԾ-Վաճառատեղ նոր սերնդի ԱՆՎՃԱՐ համակարգ փոքր խանութների համար: ՀԾ-Վաճառատեղ համակարգը հատուկ նախագծվել և մշակվել է առևտրական գործունեությամբ զբաղվող փոքր խանութների համար: Համակարգի ներդրումն ու շահագործումը շատ հեշտ են` պարզության և ինտուիտիվ հասկանալի կառուցվածքի շնորհիվ: Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում:
|
Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր
•Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով: Սա թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ սկսել համակարգով աշխատանքը և խուսափել նոր աշխատանքային միջավայրին սովորելու համար ծախսվող ժամանակից և անհարմարությունից:
•Համակարգն աշխատում է Unicode-ով, ինչը հնարավոր է դարձնում ցանկացած լեզվով մուտքագրված տվյալների հետ աշխատանքը:
•Մուտքագրման ժամանակ կատարվող բազմաթիվ ստուգումներն ապահովում են տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը:
•Համակարգն ունի գունային ու տառատեսակների տարբեր թեմաներ: Յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել համակարգի` իրեն առավելապես հարմար տեսքը:
Առևտրի կարևոր բաժինների ավտոմատացում
•Ձեռքբերումներ
•Վաճառքներ
•Գներ և գնացուցակներ
•Եկամուտ և ծախսեր
•Գնորդների և մատակարարների պարտք ու պահանջներ
•Վերլուծական հաշվետվություններ և դիագրամներ:
Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ
Հաշվետվություններում տվյալների ֆիլտրման, խմբավորման, հանրագումարների ավելացման, սյուների ընտրման գործիքները թույլ են տալիս անմիջապես աշխատանքի ընթացքում, առանց որևէ ջանքի համակարգից ստանալ ցանկացած տվյալ, ցանկացած տեսքով:
Վերլուծություն/դիագրամներ
Գործունեության արդյունավետությունը բնութագրող հիմնական ցուցանիշների գրաֆիկական արտացոլումը մեկ պատուհանում:
Համակցում MS Word, MS Excel, Open Office ծրագրերի հետ
Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և Open Office միջավայրեր:
Համակցումներ առևտրային սարքավորումների հետ
Առևտրային սարքավորումների հետ համակցումները հեշտացնում են առևտրային գործընթացների կազմակերպումը` ապահովելով մուտքագրվող տվյալների ճշտությունը: ՀԾ-Վաճառատեղ համակարգը համակցված է հետևյալ սարքավորումների հետ.
•գծիկավոր կոդ (barcode) կարդացող սկաներ,
•գնապիտակ տպող սարքեր,
•թերմոտպիչներ,
•էլեկտրոնային կշեռքներ,
•ՀԴՄ սարքեր:
Արտահանում և ներմուծում
Բոլոր տվյալները արտահանվում և ներմուծվում են XML ֆորմատի ֆայլերի միջոցով:
Մշտապես թարմացվող համակարգ
Պարբերաբար լույս են տեսնում ՀԾ-Վաճառատեղ համակարգի նոր տարբերակներ: Նոր տարբերակներում ավելանում են նոր հնարավորություններ` օգտագործողի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար: