Դաշտ |
Նշանակություն |
ՀԴՄ IP հասցե |
ՀԴՄ-ի IP հասցեն է, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին: |
ՀԴՄ պորտ |
ՀԴՄ-ի պորտի համարն է, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին: Պորտի համարը մուտքագրվում է ՀԴՄ-ի ստեղնաշարից: |
ՀԴՄ գաղտնաբառ |
Գաղտնաբառ, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին: |
Ավտ․ համակարգի IP հասցե |
Համակարգչի IP հասցեն է, որի միջոցով ՀԴՄ-ն միանալու է համակարգին: |
ՀԴՄ բաժին |
Նշվում է օպերատորին կցված բաժինը: |
ՀԴՄ օպերատոր |
Նշվում է ՀԴՄ օպերատորի կոդը՝ կախված ՀԴՄ սարքի տեսակից։ |
ՀԴՄ օպերատորի գաղտնաբառ |
Լրացվում ՀԴՄ օպերատորի գաղտնաբառը: |
Տպել փորձնական (0-ական) ՀԴՄ կտրոն |
Կոճակը նախատեսված է ՀԴՄ համակցումից հետո փորձնական ՀԴՄ կտրոն տպելու համար։ |
Տպել և նոր |
Հայտանիշը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոն տպելուց առաջ փաստաթուղթը կգրանցվի, կտպվի կտրոնը և կբացվի նոր փաստաթուղթ: |
Տպել զեղչի տոկոսը |
Հայտանիշը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոնում կարտացոլվեն փաստաթղթում նշված զեղչերը: |
Կանխիկի սահմանաչափ |
Սահմանափակումը հաշվի է առնվում ՀԴՄ կտրոն տպելիս: Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները՝ 1- 0 դրամ (բոլոր վճարումները միայն անկանխիկ) արժեքը ընտրելու դեպքում կիրառվում է սահմանափակում բոլոր կանխիկ գործարքների համար, 2- 300.000 դրամ արժեքը ընտրելու դեպքում կիրառվում է սահմանափակում 300․000դր և ավելի կանխիկ գործարքների համար, 3- Սահմանաչափ չի գործում արժեքը ընտրելու դեպքումորևէ սահմանափակում չի կիրառվում։ |
Կիրառել ՀԴՄ-ի POS տերմինալը |
Դրոշակը նշված լինելու դեպքում անկանխիկ գործարքնեը կկատրավեն ՀԴՄ-ի POS տերմինալով։ |
Անկանխիկը դիտարկել որպես քարտային վճարում |
Դրոշակը նշված լինելու դեպքում անկանխիկ գործարքները ՀԴՄ-ում լռությամբ կգրանցվեն քարտային վճարման տարբերակով: |
Ցույց տալ տպելու գործընթացը |
Դրոշակը նշված լինելու դեպքում հնարավոր կլինի Վաճառք փաստաթղթում հետևել ՀԴՄ կտրոն տպելու գործընթացին և անհրաժեշտության դեպքում դադարեցնել գործընթացը: |