ՀԾ-Վաճառատեղ համակարգի հետ ՀԴՄ սարքը համակցելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել ցանց ՀԴՄ սարքի և այն համակարգչի միջև, որի վրա տեղադրված է Վաճառատեղը:
Ցանցն ապահովելուց հետո կարող ենք սկսել համակցումը:
1. Գլխավոր էջից ընտրենք ՀԴՄ-ի կարգավորումները։
2. Միացնենք ՀԴՄ սարքը և սպասենք, որ գործարկվի ՀԴՄ ծրագիրը՝ բարեհաջող անցնելով անհրաժեշտ ստուգումները։
Եթե նշված կետերից որևէ մեկը չանցնի բարեհաջող, անհրաժեշտ է դիմել ՀԴՄ սպասարկող կազմակերպությանը: Ցանկին կարող ենք ծանոթանալ Oգտագործողի ձեռնարկից` ընտրելով ՀԴՄ սարքերի տեսակները բաժինը։ Յուրաքանչյուր մոդելի համար կտեսնենք սպասարկող կազմակերպության կոնտակտային տվյալները, ինչպես նաև ՀԴՄ օգտագործողների համար սովորաբար կիրառվող մուտքանունն ու գաղտնաբառը: Ադմինիստրատորի և ծրագրի օգտագործողի տվյալներն օգտագործվելու են կարգավորումները կատարելիս:
3. ՀԴՄ ծրագրի բարեհաջող գործարկումից հետո կբացվի մուտքի պատուհանը։ Մուտք գործենք ադմինիստրատորի կարգավիճակով։ Մեր օրինակում լրացնենք Համարը՝ 2, Գաղտնաբառը՝ 2։
Սեղմենք Մուտք կոճակը։
2. Ընտրենք Արտաքին ծրագրերի կառավարում հրամանը։ Բացվում է հետևյալ պատուհանը.
3. Վաճառատեղ ծրագրում վերադառնանք ՀԴՄ կարգավորման պատուհանին և համապատասխանեցնենք դաշտերի արժեքները ՀԴՄ սարքում ցուցադրվող տվյալների հետ:
ՀԴՄ IP հասցե դաշտում մուտքագրենք ՀԴՄ սարքի համապատասխան արժեքը: Լրացնելուց հետո կարող ենք ստուգել կապը ՀԴՄ սարքի հետ։
Պորտ դաշտում ՝ թե ծրագրում և թե ՀԴՄ սարքում լրացնենք 1025։
ՀԴՄ գաղտնաբառ դաշտում լրացվում է ՀԴՄ սարքի համանուն դաշտի արժեքը։ Եթե այն դատարկ է, անհրաժեշտ է սեղմել Գեներացնել կոճակը:
Ավտոմատ համակարգի IP հասցե դաշտում ցուցադրվում է տվյալ համակարգչի IP հասցեն։ Այն նույնությամբ լրացնենք ՀԴՄ սարքում:
Հաջորդ դաշտում նշվում է ՀԴՄ սարքում օպերատորին կցված բաժինը (այն կարելի է տեսնել ՀԴՄ սարքից` մտնելով Տվյալների կառավարում և Բաժիններ)։ Մեր օրինակում ՀԴՄ բաժնի համարը 1 է, դա նույնությամբ լրացնենք ՀԾ-Վաճառատեղ ծրագրում։
ՀԴՄ օպերատորը և օպերատորի գաղտնաբառը մեր օրինակում 3 է:
ՀԴՄ սարքում նշենք հետևյալ դրոշակները.
✓Ակտիվացնել կապը արտաքին ծրագրի հետ,
✓ Տպել կտրոնը ՀԴՄ տպիչով։
ՀԴՄ սարքում սեղմենք Պահպանել:
4. Համակցման կարգավորումները տրված են: Ստուգելու համար կարող ենք ծրագրից տպել փորձնական կտրոնի նմուշ` սեղմելով հրամանը:
Տեղեկացնենք, որ նմուշում արտացոլված 20 000 դրամ գումարը չի ներառվում հարկատուի ՀԴՄ հասույթի մեջ:
ՀԴՄ սարքի հետ համակցման քայլերին կարելի է ծանոթանալ նաև հոլովակի միջոցով: