Սարքավորումներ

Ուղղորդիչ:  Դրույթներ >

Սարքավորումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Սարքավորումներ էջը նախատեսված է սկաների, թերմոտպիչի և այլ սարքավորումների աշխատանքը կարգավորելու համար։ էջի տեսքը հետևյալն է.

 

Options.Instruments

 

Սկաների պարամետրեր բաժնում կարելի է կարգավորել գծիկավոր կոդ (bar code) կարդացող սկաների աշխատանքը։ Եթե նշված է "Scaner On" դրոշակը, ապա ՀԾ-Վաճառատեղ համակարգը հասկանում է, որ համակարգչին միացված է սկաներ։ "COM Port" դաշտում նշվում է հաջորդական պորտը, որին միացված է սկաները։ "Baud Rate", "Data Bits", "Parity", և "Stop Bits" դաշտերում նշվում են սկաների աշխատանքի այլ պարամետրեր։

Կտրոնի տպիչ բաժնում կարգավորվում է կտրոն տպող թերմոտպիչի աշխատանքը։ Ցուցակում համակարգչին հասանելի տպիչների ցանկից նշվում է թերմոտպիչը։ 

    Եթե թերմոտպիչն ընտրված է, ապա.  

Վաճառք փաստաթղթում Տպել (F11) կոճակը սեղմելիս նշված թերմոտպիչի վրա կտպվի ապրանքային կտրոն,

Ապրանքներ տեղեկատուի կոնտեքստային ցանկից Տպել պիտակ հրամանով նշված թերմոտպիչի վրա կտպվի գծիկավոր կոդ (bar code) պարունակող պիտակ։

Տպել և նոր հայտանիշը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոն տպելուց առաջ փաստաթուղթը կգրանցվի, կտպվի կտրոնը և կբացվի նոր փաստաթուղթ:

Պիտակի տպիչ բաժնում կարգավորվում է պիտակ տպող թերմոտպիչի աշխատանքը։ Ցուցակում համակարգչին հասանելի տպիչների ցանկից նշվում է թերմոտպիչը։

Քաշային ապրանքի պարամետրեր բաժնում կարգավորվում է էլեկտրոնային կշեռքի հետ աշխատանքը: Տվյալ կարգավորումները բնութագրում են քաշային ապրանքի գծիկավոր կոդը: Էլ. կշեռքից տպվող գծիկավոր կոդն ունի հետևյալ կառուցվածքը.

Դաշտ

Նշանակություն

Նախդիր

20-29 միջակայքի թիվ

Գծ. կոդի երկարություն

Նախդիրից հետո գծիկավոր կոդի երկարությունը, որը համընկնում է տեղեկատուում քաշային ապրանքի գծիկավոր կոդին: Ընդունում է 5-7 միջակայքի արժեքներ:

Ստոր.-ից հետո նիշերի քանակ

Ապրանքի քաշը բնութագրող հնգանիշ թվի մեջ ստորակետի դիրքը:

Չափման միավոր

Քաշային ապրանքի հիմնական չափման միավորը: Էլ. կշեռք արտահանվում է քաշային ապրանքի հիմնական չափման միավորի համար սահմանված գինը:

 
Դիտարկենք էլ. կշեռքից տպված քաշային ապրանքի գծիկավոր կոդի օրինակ, երբ քաշային ապրանքի չ/մ-ն կգ է.

2712345001503
 

27- նախդիր

12345- քաշային ապրանքի գծիկավոր կոդ

00150- եթե ստորակետից հետո նիշերի քանակը 3 է, ապա քաշը 150 գրամ է, 2 նշված լինելու դեպքում` 1կգ 50գրամ

3-կամայական թիվ, որը գեներացնում է կշեռքը: