ՆԱ անալիտիկ և սինթետիկ թվերի շեղման ստուգում

Ուղղորդիչ:  Պահեստ > Հաշվետվություններ >

ՆԱ անալիտիկ և սինթետիկ թվերի շեղման ստուգում

Previous pageReturn to chapter overviewNext page

Այս հաշվետվությունն օգտագործվում է նյութական արժեքների անալիտիկ և սինթետիկ թվերի շեղումը հայտնաբերելու համար: Հաշվետվությունում արտացոլվում են այն հաշիվների սինթետիկ և անալիտիկ մնացորդները, որոնցով կատարվում է նյութական արժեքների հաշվառում: Հաշվետվությունը կանչելիս բացվում է դիալոգ պատուհան, որտեղ նշվում է այն ամսաթիվը, որով պետք է կազմվի հաշվետվությունը: ՆԱ անալիտիկ և սինթետիկ թվերի շեղման ստուգում կարելի է կազմել նաև նշված հաշվի համար: 

Հաշվետվությունն ունի հետևյալ սյուները.

 

Սյուն

Նշանակություն

Հաշիվ

Նյութական արժեքի հաշիվը:

Անվանում

Նյութական արժեքի հաշվի անվանումը:

Անալիտիկ գումար դրամով

Այս դաշտում լրացվում է տվյալ հաշվով հաշվառվող նյութական արժեքների գումարների հանրագումարը:

Սինթետիկ գումար դրամով

Այս դաշտում լրացվում է տվյալ հաշվի մնացորդը:

Շեղման գումար դրամով

Այս դաշտի արժեքը հավասար է Սինթետիկ գումար դրամով և Անալիտիկ գումար դրամով դաշտերի արժեքների տարբերությանը:

 

Հաշվետվության ընթացիկ տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկի Շեղման ամսաթիվ հրամանի օգնությամբ կարելի է պարզել նշված ժամանակահատվածում առաջին շեղման ամսաթիվը: Հրամանը կանչելիս կհայտնվի դիալոգ պատուհան, որն ունի Ժամանակահատված և Ճշտություն դաշտերը: Ստուգման ժամանակ կդիտարկվեն այն շեղումները, որոնք բացարձակ արժեքով մեծ են Ճշտություն դաշտի արժեքից:

 

Տես ավելին` Ի՞նչ դեպքերում կարող է առաջանալ շեղում սինթետիկ հաշիվների և նյութական արժեքների մնացորդների միջև