Որոշ հնարավորություններ, որոնք նկարագրված են տվյալ բաժնում, հասանելի են միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:
Այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս հաշվարկել աշխատակցի հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստների գումարը: Փաստաթուղթը կարելի է լրացնել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից բացվող կոնտեքստային ցանկից ընթացիկ տողի աշխատակցի համար:
Փաստաթղթի պատուհանը կազմված է 2 էջերից` Ընդհանուր և Միջին աշխատավարձի տվյալներ:
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Այստեղ լրացվում է արձակուրդայինի հաշվարկը կատարելու ամսաթիվը, որը պետք է ընկած լինի հաշվարկային ամսվա մեջ: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը |
Նպաստ |
Այս դաշտում պետք է ընտրել հաշվարկվող նպաստին համապատասխան տողը Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ կամ Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ տողը: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Նշվում է աշխատակցի անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակահատվածը: Նշված ժամանակահատվածում նպաստի օրերի քանակը նվազեցվում է հաստատել հավելում/պահում փաստաթղթի օրերի քանակից:
|
Ամիսների քանակ միջինի համար |
Այս դաշտը ցույց է տալիս միջին աշխատավարձը հաշվարկելու համար օգտագործվող` հաշվարկին նախորդող ամիսների թիվը: Համապատասխան արժեքները սահմանված են Միջին օրական գործակիցներ տեղեկատուում: |
Աշխ. օրացույց (b2b.armsoft) (Հասանելի է միայն 9-րդ տարբերակում) |
Այս դաշտում լրացվում է 1. Հնգօրյա (երկ-ուրբ 8ժ), 2. Վեցօրյա (երկ-ուրբ 7ժ, շբթ 5ժ) : Դաշտի արժեքը լրացվում է Աշխատակցի վրա նշված Հիմնական գրաֆիկից, եթե նշված չէ, ապա ավտոմատ կերպով լրացվում է 1. Հնգօրյա (երկ-ուրբ 8ժ) : |
Միջին օրական գործակից |
Այս դաշտը ցույց է տալիս թե ինչ՞ թվի (մեկ ամսվա միջին աշխատանքային օրերի թիվը) պետք է բաժանել Միջին աշխատավարձ դաշտի գումարը Միջին օրական դաշտի արժեքը ստանալու համար: Սկզբնական արժեքն առաջարկվում է համապատասխան Աշխ. օրացույց (b2b.armsoft) դաշտում լրացված արժեքից: Համապատասխան արժեքները սահմանված են Միջին օրական գործակիցներ տեղեկատուում: |
Միջին աշխատավարձ |
Այս դաշտի արժեքը հաշվարկվում է Միջին աշխատավարձ էջում գտնվող ցուցակի տվյալների հիման վրա: |
Միջին օրական |
Այս դաշտի արժեքը հաշվարկվում է Միջին աշխատավարձ դաշտի գումարը բաժանելով Միջին օրական գործակից դաշտի արժեքի վրա: Օգտագործելով ստացված արժեքը` հաշվարկվում է Գործատուի հաշվին և Պետ. բյուջեի հաշվին տողերում գտնվող Գումար դաշտերի արժեքները: Հաշվարկը կատարվում է այս դաշտի արժեքը բազմապատկելով օրերի քանակով: |
Ծախսի հաշիվ |
Այս դաշտում լրացվում է սինթետիկ հաշիվ: Հաշվապահական ձևակերպումները գրանցելիս այս հաշվի դեբետում կարտացոլվեն աշխատակցին գործատուի միջոցներից վճարված նպաստի գումարը |
Լրացնել օրերը b2b.armsoft-ից |
Հրամանը սեղմելիս նպաստի` համապատասխան տողերին բաժին ընկնող օրերը ավտոմատ կլրացվեն b2b.armsoft հարթակի աշխատանքային օրացույցի տվյալներով: |
Գործատուի հաշվին |
Բաղկացած է երկու դաշտերից: Առաջին դաշտում լրացվում է գործատուի հաշվին վճարվող նպաստի օրերի թիվը: Երկրորդում համակարգը լրացնում է գործատուի հաշվին վճարվող նպաստի գումարը` բազմապատկելով Գործատուի հաշվին տողի Օր և Միջին օրական դաշտերի արժեքները: |
Պետ. բյուջեի հաշվին |
Բաղկացած է երկու դաշտերից: Առաջին դաշտում լրացվում է պետ. բյուջեի հաշվին վճարվող նպաստի օրերի թիվը: Երկրորդում համակարգը լրացնում է պետ. բյուջեի հաշվին վճարվող նպաստի գումարը` բազմապատկելով Պետ. բյուջեի հաշվին տողի Օր և Միջին օրական դաշտերի արժեքները: |
Միջին աշխատավարձ էջի տեսքը հետևյալն է.

Այս էջում լրացվում են միջին աշխատավարձի հաշվարկի համար պահանջվող հաշվառման ենթակա ամիսների տվյալները: Ցուցակն ունի հետևյալ սյուները
Սյուն |
Նշանակություն |
Տարի/Ամիս |
Հաշվառման ենթակա ամիսը և տարին: |
Գումար |
Այս սյան արժեքները հաշվարկվում են համապատասխան ամիսներին աշխատակցին հատկացված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող բոլոր հավելումներից, ինչպես նաև հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, հղիության և ծննդաբերության նպաստներից: |
Հաշվի առնել |
Այս դաշտերը համակարգի կողմից առաջարկվում են լրացված: Անհրաժեշտության դեպքում կարելի է անջատել դրոշակը և այդ ամիսը չի մասնակցի միջին ամսականի հաշվարկի մեջ: |
Մեկնաբանություն |
Այս սյան մեջ համակարգը լրացնում է մեկնաբանություն հաշվառվող ամսվա վերաբերյալ: Ներառում է նպաստներ արժեքը լրացվում է, եթե աշխատակիցը տվյալ ամսվա մեջ ունի Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ, Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ կամ Հղիության և ծննդաբերության նպաստ տող: Տվյալներ չկան արժեքը լրացվում է, եթե աշխատակիցը ոչ մի հաշվարկային տվյալ չունի: |
Բանաձև բաժնում պատկերվում են միջին ամսական և միջին օրական աշխատավարձերը և դրանց հաշվարկները: Այս դաշտերի արժեքները լրացվում են Ընդհանուր էջի համապատասխանաբար Միջին աշխատավարձ և Միջին օրական դաշտերում: