Մայրության նպաստ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Մայրության նպաստ

Return to chapter overview

Որոշ հնարավորություններ, որոնք նկարագրված են տվյալ բաժնում, հասանելի են միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:

 

Այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս հաշվարկել աշխատակցի մայրության նպաստի գումարը:  Փաստաթուղթը կարելի է լրացնել նաև  Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից բացվող կոնտեքստային ցանկից ընթացիկ տողի աշխատակցի համար: 

Փաստաթղթի պատուհանը կազմված է 2 էջերից` Ընդհանուր և Միջին աշխատավարձի տվյալներ:

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Այստեղ լրացվում է արձակուրդայինի հաշվարկը կատարելու ամսաթիվը, որը պետք է ընկած լինի հաշվարկային ամսվա մեջ:

Փաստաթղթի N

Փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը paytik:

Նպաստ

Այս դաշտում ընտրել Մայրության նպաստ տողը: 

Աշխատակից

Լրացվում է աշխատակցի տաբելային համարը:

Մեկնաբանություն

Փաստսաթղթի վերաբերյալ մեկնաբանություն:

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

Salary.Operations.SocialBenefitCalc946-1

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Նշվում է աշխատակցի անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակահատվածը: Նշված ժամանակահատվածում նպաստի օրերի քանակը նվազեցվում է հաստատել հավելում/պահում փաստաթղթի օրերի քանակից:

note Նշում: Միջին աշխատավարձը հաշվարկվում է ժամանակահատվածի սկզբի ամսաթվին նախորդող 12 ամիսների տվյալներով:

Ամիսների քանակ միջինի համար

Այս դաշտը ցույց է տալիս միջին աշխատավարձը հաշվարկելու համար օգտագործվող` հաշվարկին նախորդող ամիսների թիվը: Համապատասխան արժեքները սահմանված են Միջին օրական գործակիցներ տեղեկատուում:

Աշխ. օրացույց (b2b.armsoft) (Հասանելի է միայն 9-րդ տարբերակում)

Այս դաշտում լրացվում է 1. Հնգօրյա (երկ-ուրբ 8ժ), 2. Վեցօրյա (երկ-ուրբ 7ժ, շբթ 5ժ) : Դաշտի արժեքը լրացվում է Աշխատակցի վրա նշված Հիմնական գրաֆիկից, եթե նշված չէ, ապա ավտոմատ կերպով լրացվում է 1. Հնգօրյա (երկ-ուրբ 8ժ) :

Միջին օրական գործակից

Այս դաշտը ցույց է տալիս թե ինչ՞ թվի (մեկ ամսվա միջին աշխատանքային օրերի թիվը) պետք է բաժանել Միջին աշխատավարձ դաշտի գումարը Միջին օրական դաշտի արժեքը ստանալու համար: Սկզբնական արժեքն առաջարկվում է համապատասխան Աշխ. օրացույց (b2b.armsoft) դաշտում լրացված արժեքից: Համապատասխան արժեքները սահմանված են Միջին օրական գործակիցներ տեղեկատուում:

Միջին աշխատավարձ

Այս դաշտի արժեքը հաշվարկվում է Միջին աշխատավարձ էջում գտնվող ցուցակի տվյալների հիման վրա:

Միջին օրական

Այս դաշտի արժեքը հաշվարկվում է Միջին աշխատավարձ դաշտի գումարը բաժանելով Միջին օրական գործակից դաշտի արժեքի վրա:

Լրացնել օրերը b2b.armsoft-ից

Հրամանը սեղմելիս նպաստի` համապատասխան ամիսներին բաժին ընկնող օրերը ավտոմատ կլրացվեն b2b.armsoft հարթակի աշխատանքային օրացույցի տվյալներով:

Այս էջում լրացվում է նաև հղիության և ծննդաբերության արձակուրդի ամիսների ցուցակը, որտեղ մուտքագրվում է վճարվող հղիության և ծննդաբերության նպաստի օրերի թիվը և գումարներն ըստ ամիսների: Ցուցակը բաղկացած է 6 տողից, որից առաջինը հաշվարկային ամսվանը բաժին ընկնող արձակուրդի օրերի թիվը և գումարն են:

Ցուցակն ունի հետևյալ սյուները.

Սյուն

Նշանակություն

Տարի/Ամիս

Այս սյունում պատկերվում են հղիության և ծննդաբերության արձակուրդի ամիսները:

Օր

Այս սյունում լրացվում է վճարվող մայրության նպաստի օրերի թիվն ըստ ամիսների:

Գումար

Այս սյունում համակարգը լրացնում է վճարվող հղիության և ծննդաբերության նպաստի գումարները ըստ ամիսների` բազմապատկելով տողի Օր և Միջին օրական դաշտերի արժեքները:

Միջին աշխատավարձ էջի տեսքը հետևյալն է.

Salary.Operations.SocialBenefitCalc946-2

Այս էջում լրացվում են միջին աշխատավարձի հաշվարկի համար պահանջվող հաշվառման ենթակա ամիսների տվյալները: Ցուցակն ունի հետևյալ սյուները

Սյուն

Նշանակություն

Տարի/Ամիս

Հաշվառման ենթակա ամիսը և տարին:

Գումար

Այս սյան արժեքները հաշվարկվում են համապատասխան ամիսներին աշխատակցին հատկացված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող բոլոր հավելումներից, ինչպես նաև հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, մայրության նպաստներից: 

Հաշվի առնել

Այս դաշտերը համակարգի կողմից առաջարկվում են լրացված: Անհրաժեշտության դեպքում կարելի է անջատել դրոշակը և այդ ամիսը չի մասնակցի միջին ամսականի հաշվարկի մեջ:

Մեկնաբանություն

Այս սյան մեջ համակարգը լրացնում է մեկնաբանություն հաշվառվող ամսվա վերաբերյալ: Ներառում է նպաստներ արժեքը լրացվում է, եթե աշխատակիցը տվյալ ամսվա մեջ ունի Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ, Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ կամ Հղիության և ծննդաբերության նպաստ տող: Տվյալներ չկան արժեքը լրացվում է, եթե աշխատակիցը ոչ մի հաշվարկային տվյալ չունի:

 

Բանաձև բաժնում պատկերվում են միջին ամսական և միջին օրական աշխատավարձերը և դրանց հաշվարկները: Այս դաշտերի արժեքները լրացվում են Ընդհանուր էջի համապատասխանաբար Միջին աշխատավարձ և Միջին օրական դաշտերում:

 

Աշխատողների նպաստների գումարներից եկամտային հարկի հարկումը կատարվում է հետեւյալ կերպ. վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները ներառվում են նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամսվա եկամուտ, երբ վճարվել են այդ նպաստները (Տե'ս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 7 հունիսի 2012 թվականի N 175-Ն հրամանով հաստատված «Եկամտային հարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 43 կետը):