Տեղեկանք ՀՄ-ի մաշվածքի վերաբերյալ

Ուղղորդիչ:  Հիմնական Միջոցներ > Հաշվետվություններ >

Տեղեկանք ՀՄ-ի մաշվածքի վերաբերյալ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկանք ՀՄ-ի մաշվածքի վերաբերյալ հաշվետվությունն ընդգրկվում է նշված ժամանակահատվածում ՀՄ-ների համար հաշվարկված մաշվածության տվյալները: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվում է ժամանակահատվածը: Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված գործողությունները:

Հաշվառում

Պարտադիր լրացման դաշտ է: Հաշվետվությունը ստեղծվում է ֆինանսական կամ հարկային, իսկ Հանրային հատված տարբերակում նաև հետաձգված հասույթով հաշվառման համար:

ՀՄ տեսակ

Լրացվում է հիմնական միջոցի տեսակը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ տեսակին պատկանող բոլոր հիմնական միջոցների վերաբերյալ հաշվետվությունը:

Գույքային համար

Լրացվում է հիմնական միջոցի գույքային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ գույքային համարով հիմնական միջոցի վերաբերյալ հաշվետվությունը:

Հաշվետվությունն ընդգրկում է նշված ժամանակահատվածում հիմնական միջոցների մաշվածքի վերաբերյալ հետևյալ տվյալները.

Դաշտ

Նշանակություն

Գույքային քարտ

Հիմնական միջոցի գույքային քարտը:

Գույքային համար

Հիմնական միջոցի գույքային համարը:

Անվանում

Հիմնական միջոցի անվանումը:

Հաշվառում

ՀՄ-ի ֆինանսական կամ հարկային հաշվառումը, իսկ Հանրային հատված տարբերակում նաև հետաձգված հասույթով հաշվառումը: Այս սյունը բացակայում է, երբ դիալոգ պատուհանում Հաշվառում դաշտը լրացված է: Այս դեպքում հաշվետվության ֆինանսական կամ հարկային, իսկ Հանրային հատված տարբերակում նաև հետաձգված հասույթով հաշվառում լինելն արտացոլվում է վերնագրում:

Հաշվարկված մաշվածություն

Հիմնական միջոցի համար հաշվարկված մաշվածությունը նշված ժամանակահատվածում:

Տեսակ

Հիմնական միջոցի տեսակը:

Մուտքի ամսաթիվ

Հիմնական միջոցի մուտքագրման ամսաթիվը:

Մաշվող է

Հիմնական միջոցի մաշվող լինելու հայտանիշը:

Սկզբնական արժեքի հաշիվ

Հիմնական միջոցի սկզբնական արժեքի հաշիվը:

Մաշվածության հաշիվ

Հիմնական միջոցի մաշվածության հաշվարկման հաշիվը:

Ծախսի հաշիվ

Հիմնական միջոցի ծախսագրման հաշիվը:

Ցանկացած պահի Թարմացնել (CTRL+R) հրամանի միջոցով կստանաք հաշվետվությունը նորացված` ըստ վերնագրում գրված ժամանակահատվածի և դիալոգ պատուհանում լրացված պարամետրերի: