Ենթադրենք` անհրաժեշտ է համակարգ մուտքագրել կազմակերպությանը պատկանող հիմնական միջոցների մնացորդները 01/01/17թ-ի դրությամբ:
Օրինակ` կազմակերպությունում առկա է համակարգիչ, որը ձեռք է բերել 20/10/16թ-ին` 343 800 դրամով և անմիջապես հանձնվել է շահագործման: Ձեռք բերման պահին օգտակար ծառայության ժամկետը գնահատվել է 12 ամիս: Հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար հաշվարկվել է 57 300 դրամ մաշվածք:
Այս հիմնական միջոցը համակարգ մուտքագրելու համար պետք է կատարել հետևյալ գործողությունները: Հիմնական միջոցներ ենթահամակարգում բացել նոր հիմնական միջոցի գրանցման պատուհանը և մուտաքագրել անհրաժեշտ տվյալները, մասնավորապես Մուտքի ամսաթիվ դաշտում լրացնել 20/10/16թ., Շահագործման ամսաթիվ դաշտում` 01/01/17թ.:
Հաշվառումներ էջում Օգտակար ծառայության ժամկետը (ամիս) լրացնել 10 (12 ամսվանից հանած 2), Սկզբնական արժեքը` 343 800 և Հաշվարկված մաշվածքը` 57 300:
Ուշադրություն |
---|
Հիմնական միջոցների սկզբնական մնացորդները մուտքագրելիս պետք չէ գրանցել գործառնությունները, քանի որ սինթետիկ հաշիվների մնացորդները մուտքագրվում են առանձին` Հաշվապահություն ենթահամակարգի Հաշվետվություններ – Ներդրման փուլի հաշվետվություններ – Հաշիվների սկզբնական մնացորդներ պատուհանից: |