Հաշվապահական ձևակերպումները համակարգում գրանցվում են գործառնությունների միջոցով:
Գործառնություններ ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո Գործառնությունների գեներացման կոճակն ակտիվանում է: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Գործառնության տողը ստեղծվում է փաստաթղթի մյուս դաշտերում նշված արժեքների հիման վրա: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված -արգելված ) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
|
Գործառնությունների խմբագրումն արգելող ռեժիմի դեպքում գործառնությունները խմբագրման ենթակա չեն: Փաստաթղթում որոշակի դաշտերի փոփոխության հետևանքով գործառնությունների փոփոխութունը կատարվում է ավտոմատ: Այս ռեժիմով տրված գործառնությունները Փաստաթղթերի մատյանում երևում են նշանով: Այս կոճակին կտտացնելով` անցում կկատարվի գործառնությունների խմբագրումը թույլատրող ռեժիմին: |
|
Գործառնությունների խմբագրումը թույլատրող ռեժիմի դեպքում գործառնությունները ենթակա են խմբագրման: Փաստաթղթում որոշակի դաշտերի փոփոխության հետևանքով գործառնությունների փոփոխութուն չի կատարվում: Այս ռեժիմով տրված գործառնությունները Փաստաթղթերի մատյանում երևում են նշանով: Գործառնությունների խմբագրումն արգելող ռեժիմին վերադառնալու համար հարկավոր է հեռացնել բոլոր գործառնությունները և սեղմել Գործառնությունների գեներացման կոճակը: |
Գործառնության դաշտերն ունեն հետևյալ նշանակությունը.
Դաշտ |
Նշանակություն |
Դեբետ |
Դեբետագրվող հաշիվը: Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից: Թույլատրվում է ընտրել միայն վերջին մակարդակի սինթետիկ հաշիվ: |
Գործընկեր |
Դեբետ հաշվով գործընկերոջ կոդը: |
Արժույթ |
Դեբետ հաշվի արժույթը: |
Կրեդիտ |
Կրեդիտագրվող հաշիվը: Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից: Թույլատրվում է ընտրել միայն վերջին մակարդակի սինթետիկ հաշիվ: |
Գործընկեր |
Կրեդիտ հաշվով գործընկերոջ կոդը: |
Արժույթ |
Կրեդիտ հաշվի արժույթը: |
Գումար արժ. |
Կատարվող գործառնության գումարն արժույթով: |
Գումար |
Գործառնության գումարի դրամային համարժեքը: |
Մեկնաբանություն |
Գործառնության վերաբերյալ մեկնաբանությունը: |
Գործառնության գումարային դաշտերը պետք է լինեն ոչ զրոյական: Եթե դրույթների Անտեսել 0-ական գումարով գործառնությունները դրոշակը նշված է, ապա այն գործառնությունները, որոնց գումարը 0 է, ուղղակի անտեսվում են: Այս դեպքում գործառնությունների ցուցակում պետք է լինի գոնե մեկ գործառնություն, որի գումարը ոչ զրոյական է: