Համակարգի բոլոր փաստաթղթերի տպվող ձևանմուշները պահվում են Ադմինիստրատորի գործիքների Տպելու ձևանմուշներում: Յուրաքանչյուր փաստաթղթի տեսակ ունի առնվազն մեկ համակարգային տպելու ձևանմուշ: Օգտագործողը կարող է ավելացնել այլ ձևանմուշներ:
Համակարգի Դրույթների Տպելու ձևանմուշներ էջում յուրաքանչյուր տեսակի փաստաթղթի համար նշվում է լռությամբ առաջարկվող Տպելու ձևանմուշը:
Յուրաքանչյուր փաստաթուղթ կարելի է տպել լռությամբ առաջարկվող ձևանմուշով կամ ընտրել այլ ձևանմուշ: Կոնկրետ փաստաթղթի տպելու ձևանմուշը նշվում է փաստաթղթի Ժապավենի Գլխավոր ներդիրի Տպելու ձևանմուշ բաժնից.