Տեղեկատվությունը համակարգ է մուտքագրվում փաստաթղթերի միջոցով: Փաստաթղթերն արտացոլվում են տարբեր մատյաններում և հաշվետվություններում:
Ստորև նկարագրված են փաստաթղթի ընդհանուր բաժինները.
Արագ հասանելիության վահանակ: Պատուհանի վերևի մասում երևում են հաճախ օգտագործվող գործողությունները`
•Հիշել (CTRL+S)
•Հիշել և փակել (CTRL+ENTER)
•Հիշել և նոր (CTRL+K)
•Սևագիր
•Դիտել
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն` այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Այս վահանակը կարելի է ցուցադրել Ժապավենի վերևում կամ ներքևում` Բերել արագ հասանելիության վահանակը ներքևում/վերևում հրամանի միջոցով:
Ժապավեն: Ժապավենը, ինչպես գլխավոր պատուհանը, պարունակում է կոճակներ և էջեր, որոնք ակտիվ են կախված նրանից, թե օգտագործողը փաստաթղթում որտեղ է գտնվում և ինչ գործողություն է կատարում:
Գլխավոր մաս: Այս հատվածում տեղադրված դաշտերը երևում են անկախ ընտրված էջից: Բոլոր փաստաթղթերում այս մասում են Ամսաթիվ, Փաստաթղթի համար դաշտերը: Նոր փաստաթղթին համակարգն ավտոմատ վերագրում է համար, որը մեկով ավելի է նախորդ գրանցված փաստաթղթի համարից: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: Որպես փաստաթղթի ամսաթիվ առաջարկվում է Ժապավենում տեղադրված Ընթացիկ ամսաթիվ դաշտի արժեքը:
Էջեր: Փաստաթղթի պատուհանը կարող է կազմված լինել մեկ կամ մի քանի էջերից: Տեղեկատվությունն ըստ բովանդակության լրացվում է առանձնացված էջերում: Տվյալները մուտքագրելու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան էջը:
Գործառնություններ: Գործառնություններում տրվում են հաշվապահական ձևակերպումները: Այս բաժինը կարող է ցուցադրվել ընդհանուր էջի ներքևում կամ որպես առանձին էջ: