Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակահատվածում ԻնտերնետԲանկ համակարգից ներմուծված գործառնությունները:
Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Հաշվարկային հաշիվ |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված հաշվարկային հաշվի հետ կապված փաստաթղթերը: |
Արտարժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Այս հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի համար կոնտեքստային ցանկից հրամանները հետևյալն են.
•Համապատասխանեցնել փաստաթուղթը. գործառնությանը փաստաթուղթ համապատասխանեցնելու համար բացվում է դիալոգ պատուհան, որից, ընտրելով Ժամանակահատվածը, Փաստաթղթի տեսակը և Գործընկերոջը, նշվում է համապատասխան Հիշարար օրդերը, Վճարման հանձնարարագիրը, Դրամարկղի ելքի օդերը, Դրամարկղի մուտքի օդերը կամ Արտարժույթի փոխարկումը:
•Ստեղծել հիշարար օրդեր. ներմուծված գործառնությունների հիման վրա ստեղծել Հիշարար օրդեր փաստաթուղթը, որի համապատասխան դաշտերում ավտոմատ կլրացվի տվյալ տողերի ինֆորմացիան: Ընտրված տողերի համար կարելի է ստեղծել Հիշարար օրդեր փաստաթուղթը, եթե նշված գործառնությունների ամսաթիվը նույնն է: Եթե Գործընկերներ տեղեկատուում գոյություն ունի գործընկեր, որի հաշվարկային հաշիվը համընկնում է Վճարողի հաշվ.N դաշտում նշված հաշվարկային հաշվի հետ, ապա այդ գործընկերոջ կոդն ավտոմատ լրացվում է հիշարար օրդերի կրեդիտային հաշվի Գործընկեր դաշտում:
•Խզել համապատասխանեցումը. Խզվում է կապը համապատասխանեցված փաստաթղթի հետ:
•Բացել համապատասխանեցված փաստաթուղթը. Բացվում է գործառնությանը համապատասխանեցված փաստաթուղթը:
Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ նշված ժամանակահատվածի: