Տվյալ հաշվետվությունը նախատեսված է որևէ գործընկերոջ հետ առընչվող հաշվի շրջանառության մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում է հաշվի շրջանառությունը նշված ժամանակահատվածում: |
Գործընկերների խումբ |
Նշվում է գործընկերների խումբը: Լրացնելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված խմբի գործընկերները: |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերոջ կոդը: |
Հաշիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվի համարը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հաշվի և նրա ենթահաշիվների շրջանառությունը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով, 3 - ԱԴՄ-ով և արտարժույթով միաժամանակ: |
Հաշվի պատկանելիության բաժին |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվի պատկանելիության բաժինը` 1 - Հաշվեկշռային, 2 - Արտահաշվեկշռային կամ 3 - Բոլորը: |
Ցույց տալ անվանումները |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն գործընկերների անվանումները: |
Ցույց տալ զրոյական տողերը |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև զրոյական մնացորդ և շրջանառություն ունեցող գործընկերները: |
Դիալոգ պատուհանում աշխատանքը նկարագրված է Պարամետրեր բաժնում:
Գործընկերների շրջանառություն հաշվետվությունում երևում են գործընկերոջ սկզբնական մնացորդը (դեբետ-կրեդիտ), շրջանառությունը (դեբետ-կրեդիտ) ըստ թղթակցող հաշիվների և վերջնական մնացորդը:
Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի համար կոնտեքստային ցանկից կարելի է կանչել T-հաշիվ: