Ապրանքի ինքնարժեքի վերագնահատումը կատարվում է Տեղեկանք ապրանքների խմբաքանակային առկայության մասին հաշվետվության կոնտեքստային ցանկից:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վերագնահատման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Նոր գնի ձևավորման մեթոդ |
Ապրանքի նոր գինը կարելի է ձևավորել` ընտրելով առաջարկվող մեթոդներից. 1-Գործակից, 2-Բաշխման գումար, 3-Հաստատուն գին, 4-Գնի տեսակ: Ընտրված մեթոդից ելնելով` հայտնվում են համապատասխան դաշտեր: 1-Գործակից մեթոդի դեպքում հայտնվում է Գործակից դաշտը, որի հիման վրա հաշվարկվում է ապրանքի նոր գինը: 2-Բաշխման գումար մեթոդի դեպքում հայտնվում են Գումար և Բաշխման հիմք դաշտերը: Ապրանքի նոր գինը ձևավորվում է` գումարը բաշխելով ընտրված բաշխման հիմքին համաձայն: Վերջինս կարող է լինել 1-Գումարային կամ 2-Քանակային: 3-Հաստատուն մեթոդի դեպքում հայտնվում է Գին դաշտ, որտեղ նշված արժեքը ցուցակում առկա բոլոր ապրանքների համար կարելի է սահմանել որպես նոր գին: 4-Գնի տեսակ մեթոդի դեպքում հայտնվում է Գնի տեսակ դաշտ, որտեղ նշված գնի տեսակով գները սահմանվում են որպես նոր գներ: |
Արտապատկերվող սյուներ |
Կարելի է ընտրել ապրանքների ցուցակում ցուցադրվող Գնի տեսակը. 1- Գին դրամով (Առանց ԱԱՀ), 2-Գին դրամով (Ներառյալ ԱԱՀ), 3-Գին արժույթով կամ 4- Բոլորը: Ընտրված տեսակով սահմանված Նոր գնի հիման վրա ավտոմատ կվերահաշվարկվեն մյուս տեսակները: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Վերագնահատման ենթակա ապրանքների ցուցակում հնարավոր չէ նոր տող ավելացնել կամ պատճենել: Տող հեռացնելու համար նախատեսված է հեռացնել կոճակ: կոճակը նախատեսված է ընտրված մեթոդին համապատասխան ապրանքների նոր գները վերագրելու համար: Խմբագրման ենթակա են միայն Քանակ և Նոր գին դաշտերը: