Դաշտ |
Նշանակություն |
Ապրանք կամ ծառայություն |
Ապրանքի կամ ծառայության կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
Չափման միավոր |
Չափման միավորի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Գծիկավոր կոդ |
Գծիկավոր կոդը: Կարելի է լրացնել սկաների միջոցով: Հնարավոր է նաև ավտոմատ գծիկավոր կոդ վերագրել` օգտվելով դաշտին կից կոճակից: Վերագրվող գծիկավոր կոդերի պարամետրերը նկարագրվում են Դրույթների Հատով հաշվառվող ապրանքների պարամետրեր բաժնում: |
Տեղեկատուում նշված տողը կարելի է խմբագրել, հեռացնել կամ դրա հիման վրա ստեղծել պատճեն։
Տեղեկատուի կոնտեքստային ցանկից կարելի է.
•Տպել պիտակ հրամանի միջոցով նշված տողերի համար կարելի է Սարքավորումներ էջում նշված թերմոտպիչով տպել գծիկավոր կոդ (bar code) պարունակող պիտակ։
•Վերագրել նոր գծիկավոր կոդ հրամանից օգտվելով` կարելի է փոխել նշված տողերի գծիկավոր կոդերը:
•Խմբագրել ապրանքը կամ ծառայությունը հրամանով կարելի է բացել ընթացիկ գծիկավոր կոդով ապրանքի տեղեկատուի խմբագրման պատուհան:
•Արտահանել էլ. կշեռքի ֆորմատով հրամանի միջոցով ստեղծել Էլ. կշեռք ներմուծվող XML ֆայլ, որը պարունակում է տեղեկատվություն տվյալ ապրանքի վերաբերյալ: Այս հրամանը կարելի է կանչել նաև նշված տողերի համար:
•Արտահանել տերմինալի ֆորմատով հրամանի միջոցով ստեղծել տերմինալ ներմուծվող XML ֆայլ, որը պարունակում է տեղեկատվություն տվյալ ապրանքի վերաբերյալ: Այս հրամանը կարելի է կանչել նաև նշված տողերի համար: