Այս տեղեկատու մուտքագրվում են գործընկերների մասին տվյալներ նրանց հետ փոխհաշվարկներ կատարելիս և փաստաթղթեր ձևակերպելիս օգտագործելու համար։ Օրինակ` գործընկերոջ լրիվ անվանումն օգտագործվում է փաստաթղթերի տպման տեսքերում, կրճատ անվանումը` հաշվետվություններում, դիալոգներում և ընտրման ցուցակներում, հաշվարկային հաշիվը` վճարային փաստաթղթեր տպելիս։
Որպես Գործընկեր մուտքագրվում են մատակարարները, գնորդները, անհատ անձինք և այլն։ Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Գործընկեր դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Տեղեկատուի գրանցումը կազմակերպվում է 4 էջից կազմված պատուհանի միջոցով, որի էջերն են` Ընդհանուր, Պայմանագրեր, Հաշվարկային հաշիվներ և Լրացուցիչ հասցեներ։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Գործընկերոջ կոդը։ Նոր ավելացվող գործընկերոջ համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված գործընկերոջ կոդից։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
ՀՎՀՀ |
Գործընկերոջ հարկ վճարողի հաշվառման համարը։ ՀՎՀՀ-ն նշելուց հետո դաշտին կից կոճակով կարելի է ավտոմատ լրացնել գործընկերոջ տվյալները` բեռնելով դրանք ՀԾ Պատվերների Հարթակ համակարգից*: |
Անվանում |
Գործընկերոջ անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
Լրիվ անվանում |
Գործընկերոջ լրիվ անվանումը (255 տառաթվանիշ)։ Օգտագործվում է փաստաթղթերը MS Word արտահանելիս։ |
Խումբ |
Գործընկերոջ խմբի կոդը։ |
Էջերում լրացվում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Մատակարար |
Եթե դրոշակը միացված է, ապա այդ գործընկերոջը կարելի նշել Պահեստի մուտքի օրդեր, Հավելյալ ծախսերի բաշխում և Վերադարձ մատակարարին փաստաթղթերում։ |
Գնորդ |
Եթե դրոշակը միացված է, ապա այդ գործընկերոջը կարելի նշել Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վաճառք (մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերում։ |
Իրավ. հասցե |
Լրացվում է գործընկերոջ իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը)։ |
Գործ. հասցե |
Լրացվում է գործընկերոջ գործունեության իրականացման վայրի հասցեն։ |
Հեռախոսահամար |
Լրացվում է գործընկերոջ հեռախոսը։ |
Էլ․փոստ |
Լրացվում է գործընկերոջ էլեկտրոնային փոստի հասցեն։ |
Ղեկավարի Ա.Ա.Հ. |
Գործընկերոջ ղեկավարի ազգանուն, անուն, հայրանունը։ |
Ղեկավարի պաշտոն |
Գործընկերոջ ղեկավարի պաշտոնը։ |
Հաշվապահի Ա.Ա.Հ. |
Գործընկերոջ հաշվապահի ազգանուն, անուն, հայրանունը։ |
Հաշվապահի պաշտոն |
Գործընկերոջ հաշվապահի պաշտոնը։ |
Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N |
Եթե տվյալ գործընկերն անհատ ձեռնարկատեր է, ապա այստեղ լրացվում է նրա պետական գրանցման վկայականի համարը։ |
Անձնագրի համար |
Լրացվում է գործընկերոջ անձնագրի համարը։ |
Վճարման հիմնական նպատակ |
Լրացվում է վճարման հիմնական նպատակը։ |
Պայմանագրեր |
Գործընկերոջ պայմանագրերն են: Ավելացնելու համար կարելի է օգտագործել նաև Պայմանագրեր տեղեկատուն: |
Հաշվարկային հաշիվներ |
Գործընկերոջ հաշվարկային հաշիվներն են: Ավելացնելու համար կարելի է օգտագործել նաև Գործընկերների հաշվարկային հաշիվներ տեղեկատուն: |
Լրացուցիչ հասցեներ |
Լրացվում են գործունեության լրացուցիչ հասցեները: |
b2b.armsoft հարթակ |
Լրացվում է հարթակում գրանցված մասնակցի տվյալը: |
Գրանցված տեղեկատուի Այլ ներդիրից կարելի է կանչել գործընկերոջ հաշվետվությունները, ինչպես նաև ուղարկել գործընկերոջ տվյլաները b2b.armsoft հարթակ*:
Տեղեկատուի կոնտեքստային ցանկից կարելի է.
•Մատակարարի ապրանքացանկ հրամանի միջոցով բացվում է տվյալ գործընկերոջ ապրանքացանկը։
•b2b.armsoft հարթակի Ուղարկել տվյալները b2b.armsoft հարթակ հրամանի միջոցով կարելի է գործընկերոջ տվյալները արտահանել b2b.armsoft հարթակ։ Ներմուծել գործընկերների տվյալները XML-ից հրամանը նախատեսված է e-invoicing համակարգից արտահանված հարկային հաշիվներում նշված ՀՀՎՀ-ներով գործընկերներ ավելացնելու համար: Այս հրամանով ընտրվում է արտահանված XML ֆայլը և b2b.armsoft հարթակից ավտոմատ բեռնվում են տվյալ ՀՎՀՀ-ով գործընկերոջ տվյալները: Համեմատել նշվածները b2b.armsoft հարթակի հետ հրամանի միջոցով կարելի է ներքին տեղեկատուում նշված գործընկերները համեմատել b2b.armsoft հարթակում հրապարակված տվյալների հետ։
Նշում |
---|
•Արգելվում է գործընկերոջը հեռացնել, եթե նրանով գրանցված է գործողություն: •Գործընկերներ տեղակատուն կարելի է ներմուծել MS Excel-ից PartnersImport.xls ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C։\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import)։ •Գործընկերներ տեղակատուի տվյալները կարելի է թարմացնել MS Excel-ից PartnersEdition.xls ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C։\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import)։ |
* Տես ավելին`
Գործընկերոջ տվյալների (վավերապայմանների) ավտոլրացում