Համակարգային

Ուղղորդիչ:  Դրույթներ >

Համակարգային

Previous pageReturn to chapter overviewNext page

Դրույթների Համակարգային էջը նախատեսված է պահուստային պատճեններն ավտոմատ գրանցելու և հաշվետվությունների հարցման մեխանիզմը կառավարելու համար:

 

Options.System

Այս էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ավտոմատ ստեղծել պահուստային պատճեն յուր. N օրը մեկ

Այս հայտանիշի նշված լինելու դեպքում համակարգ մտնելիս ավտոմատ կստեղծվի պահուստային պատճեն, եթե վերջին պահուստային պատճենի գրանցումից անցել է նշված թվով օրեր:

Պահանջել հաստատում պահուստային պատճեն ստեղծելուց առաջ

Այս հայտանիշը նշելու դեպքում համակարգը կպահանջի հաստատել պահուստային պատճենի ստեղծումը: Հակառակ դեպքում ավտոպատճենումը կկատարվի առանց լրացուցիչ զգուշացման:

Հաշվետվության հարցման կատարման առավելագույն ժամանակ (վայրկյան)

Այս դաշտում նշվում է, թե համակարգն առավելագույնը քանի վայրկյան կարող է աշխատել օգտագործողի կողմից կանչված հաշվետվությունը ձևավորելու համար: Եթե համակարգին չի հաջողվում սահմանված ժամանակի ընթացքում ձևավորել հաշվետվությունը, ապա հարցման կատարումը կդադարեցվի և կհայտնվի այդ մասին հաղորդագրություն: