Աղյուսակ

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր >

Աղյուսակ

Previous pageReturn to chapter overviewNext page

ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգում որոշ հաշվետվություններ ցուցադրվում են աղյուսակի տեսքով։ Ի տարբերություն ցուցակների, աղյուսակը չունի սյուներ: Այդ իսկ պատճառով տողերը կարող են պարունակել տարբեր լայնքի ուղղանկյուն բջիջներ (միավորված բջիջներ): Աղյուսակի տեսքով ցուցադրվում Առևտրային գործակալի և Գնորդի քաղվածք հաշվետվությունները։

 

SelectandRefresh

 

Աղյուսակը կարող է ունենալ վերնագիր և ստորագիր: Տողերը ցուցադրելուց այս բաժինները միշտ երևում են և մնում են անշարժ:

Աղյուսակի ընթացիկ տողի համարը, բոլոր և նշված տողերի քանակները ցուցադրվում են գլխավոր պատուհանի ներքևում գտնվող կարգավիճակի վահանակի ձախ մասում: Ընթացիկ տողը տարբերվում է ֆոնի գույնով և ձախ կողմից պատկերվող սլաքով:

Օգտագործողը ցուցակի հետ կարող է կատարել հետևյալ գործողությունները.

փնտրել անհրաժեշտ տեքստը,

ընտրել տողերը,

թարմացնել աղյուսակի տվյալները,

ցույց տալ ընտրված բջիջների հանրագումարները,

դիտել աղյուսակի տպելու ձևը և կարգավորել տպելու դրույթները,

արտահանել Excel XLS կամ XLSX ֆորմատով: