Օգտագործողների դերեր

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Օգտագործողների դերեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Օգտագործողների դերեր գործիքի միջոցով առանձին Օգտագործողներին կցվում է Դերեր ցուցակում սահմանված  դերերից որևէ մեկը։ Օգտագործողների դերերի ցուցակը կֆիլտրվի մինչ բացվելը բերվող Օգտագործողների դերեր երկխոսության պատուհանում լրացված Դեր և Օգտագործող դաշտերի արժեքներից կախված։

Համակարգում Օգտագործողի համար նոր դերի սահմանումն ու արդեն սահմանածի խմբագրումը կատարվում է Օգտագործողների դերեր պատուհանի միջոցով, որն ունի հետևյալ տեսքը․

 

Roles

 

Օգտագործողների դերեր պատուհանը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Դեր

Օգտագործողի համար սահմանվող Դերը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Դերեր ցուցակում սահմանված արժեքները։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Օգտագործող

Օգտագործողն, ում համար սահմանվում է Դերը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Օգտագործողներ ցուցակում սահմանված արժեքներից ընթացիկ Տվյալների պահոցի որևէ ենթահամակարգին հասանելիություն ունեցողները։ Պարտադիր լրացվող դաշտ է։

 

Ընթացիկ տողի Օգտագործողի դերի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր Օգտագործողի դեր:

Բացել․ բացել/խմբագրել Օգտագործողի դերը:

Հեռացնել. հեռացնել Օգտագործողի դերը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ Օգտագործողի դեր՝ ընթացիկ տողի տվյալներով լրացված: