Գնորդի հասանելի ապրանքներ (մանրամասն)

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդի հասանելի ապրանքներ (մանրամասն)

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է Գնորդի հասանելի ապրանքներ տեղեկատուի միջոցով գնորդների համար սահմանված ապրանքների հասանելիությունների մասին տեղեկատվություն ստանալու համար:

Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ապրանք

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված, հակառակ դեպքում՝ գնորդների բոլոր հասանելի ապրանքները։

Ապրանքի խումբ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված, հակառակ դեպքում՝ գնորդների բոլոր հասանելի ապրանքների խմբերը։