Գնորդի նախընտրելի ապրանքներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Գնորդի նախընտրելի ապրանքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Գնորդի նախընտրելի ապրանքներ տեղեկատուի միջոցով ծրագրում հնարավոր է սահմանել ըստ գնորդների նախընտրելի ապրանքներ, որը կիրառվում է շարժական մասում փաստաթղթեր ստեղծելիս։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Գնորդի նախընտրելի ապրանքներ տեղեկատուի տեսքը հետևյալն է.

 

CustomerPrefProd

 

Գնորդի նախընտրելի ապրանքներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Գնորդի նախընտրելի ապրանքներ տեղեկատուի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Գնորդի նախընտրելի ապրանքներ տեղեկատուի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

 

Ապրանքների ցուցակում սահմանվում են նախընտրելի ապրանքները։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

 

note Նշում

Գնորդի նախընտրելի ապրանքներ տեղեկատուն կարելի է ներմուծել MS Excel-ի CusomerPreferredProducts.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):