ՀԾ-Բանկ 4.0 OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է տրված ժամանակահատվածում հաշիվների օրական շրջանառության մեծագույն արժեքը` ըստ գրասենյակների, բաժինների և հասանելիության տիպերի` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված ACCOUNTS և REMAINDERS խմբերից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
MaxFlow4 (BalAcc, SDbCr, [BalNum], [AcsBranch], [ACSDEPART], [ACSType], [Date1], [Date2], [skv], [CalcCurRem])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
BalAcc |
(Պարտադիր պարամետր), հաշվի համար։ Կարող է լինել ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվ։ Սխալ հաշվի դեպքում հաշվարկում է 0։ |
SDbCr |
(Պարտադիր պարամետր), պարամետրի հնարավոր արժեքներն են՝ |
BalNum |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։ |
AcsBranch |
(Ոչ պարտադիր պարամետր) հաշվի գրասենյակի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։ |
ACSDEPART |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվի բաժնի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր բաժինների հաշիվների համար։ |
ACSType |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվի հասանելիության տիպ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր հասանելիության տիպերի հաշիվների համար։ |
Date1 |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։ |
Date2 |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված վերջնական ամսաթիվը։ |
skv |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝ Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկվում է ամբողջ մնացորդը դրամով։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։ |
CalcCurRem |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ |
Oրինակ` Տե'ս Flow4