OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է հաշվի մեծագույն մնացորդը` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված COA1, 2, 3 խմբից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
MaxRem(Balacnt, BalNum, [Branch], [DateFirst], [DateLast], [Skv], [CalcCurCode], [sRez])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
Balacnt |
(Պարտադիր պարամետր), հաշվի համար։ Կարող է լինել ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվ։ Սխալ հաշվի դեպքում վերադարձնում է 0։ |
BalNum |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։ |
Branch |
(Ոչ պարտադիր պարամետր), մասնաճյուղի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար։ |
DateFirst |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։ |
DateLast |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված վերջնական ամսաթիվը։ |
Skv |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝ "3" - մնացորդ ազատ և սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ |
SRez |
(Ոչ պարտադիր պարամետր է) Ռեզիդենտության հատկանիշը։ Հնարավոր արժեքներն են` «1» ռեզիդենտ «2» ոչ ռեզիդենտ Դատարկ լինելու դեպքում կհաշվարկվի երկուսը միասին։ |
Օրինակ`
1.Այս օրինակում հաշվարկվում է "1010" հաշվի մեծագույն մնացորդը "34900" մասնաճյուղով, "15/01/13"-ից մինչ "15/02/13"-ը (միայն ազատ փոխարկելի արտարժույթի մասը)։
MaxRem("1010",,"34900","15/01/13","15/02/13",1)
2.Այս օրինակում հաշվարկվում է "101" հաշվի մեծագույն մնացորդը համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղով, սկզբնական ամսաթվից մինչ վերջնական ամսաթիվը (միայն ազատ փոխարկելի արտարժույթի մասը)։
MaxRem("101",,,,1)
3.Այս օրինակում հաշվարկվում է "10" հաշվի մեծագույն մնացորդը համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղով, սկզբնական ամսաթվից մինչ վերջնական ամսաթիվը, դրամով։
MaxRem("10")
Տե'ս նաև MaxRem4