ՀԾ-Բանկ 4.0 OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է հաշվի շրջանառությունը` ըստ գրասենյակների, բաժինների և հասանելիության տիպերի` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված REMAINDERS և ACCOUNTS խմբերից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
Flow4 (BalAcc, SDbCr, [BalNum], [AcsBranch], [Department], [ACSType], [DateFirst], [DateLast], [skv], [CalcCurRem])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
BalAcc |
(Պարտադիր պարամետր), հաշվի համար։ Կարող է լինել ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվ։ Սխալ հաշվի դեպքում հաշվարկում է 0։ |
SDbCr |
(Պարտադիր պարամետր), պարամետրի հնարավոր արժեքներն են՝ |
BalNum |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։ |
AcsBranch |
(Ոչ պարտադիր պարամետր) հաշվի գրասենյակի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։ |
Department |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվի բաժնի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր բաժինների հաշիվների համար։ |
ACSType |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվի հասանելիության տիպ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր հասանելիության տիպերի հաշիվների համար։ |
DateFirst |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։ |
DateLast |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված վերջնական ամսաթիվը։ |
Skv |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝ Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկվում է ամբողջ մնացորդը դրամով։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։ |
CalcCurRem |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Թույլ է տալիս հաշիվների ցուցակից առանձնացնել միայն որոշակի արժույթով հաշիվների մնացորդները։ Պարամետրի օրինակ՝ "001" – հաշիվների ցուցակից հաշվարկել միայն USD-ով հաշիվների միջին մնացորդները` դրամային փոխարժեքով։ |
Օրինակ`
Այս օրինակում հաշվարկվում է "001" գրասենյակով «2» բաժնով "3020200 " հաշվի կրեդիտային շրջանառությունը "01/01/13"-ից մինչ "01/04/13"-ը։
Flow4("3020200 ","K",,"001","2",,"01/02/13","15/12/13")