Ֆունկցիան հաշվարկում է կոնկրետ հաճախորդներից (որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պահուստավորման նվազեցված դրույքաչափով) ներգրավված միջոցների մնացորդները` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված CLIENTS և LOWRISK_DEPOSITS խմբերից:
Ֆունկցիոնալ նկարագրություն
LowRateSum([CliRez],[Volort ], [AgrType],[ repDate],[skv],[Percent])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
CliRez |
(Ոչ պարտադիր պարամետր) ռեզիդենտության հատկանիշը։ Հնարավոր արժեքներն են` «1» ռեզիդենտ «2» ոչ ռեզիդենտ Դատարկ լինելու դեպքում կհաշվարկվի բոլոր հաճախորդների համար։ |
Volort |
(Ոչ պարտադիր պարամետր), հաճախորդի ոլորտը, ստուգվում է like-ով, այսինքն, եթե արժեքը տրված է 1- բերվում են 1- ով սկսվող ոլորտ ունեցող հաճախորդները |
Agrtype |
(Ոչ պարտադիր պարամետր), Ներգրավված միջոցի տեսակը: Հնարավոր արժեքներն են` «P»- պարտատոմսեր, «E» կամ «1»-Երկարաժամկետ ստորադաս փոխառություն «D» – մնացածը բացի պարտատոմսերից և Երկարաժամկետ ստորադաս փոխառություններից (ավանդներ, ներգրավված վարկեր..) «2»- տոկոսային պարտատոմսեր «3»-ոչ տոկոսային պարտատոմս «4»- վերականգնվող վարկային գիծ «5»- չվերականգնվող վարկային գիծ «6»- ավանդ «7»- վարկ «9»- այլ |
repDate |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ, որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է «Հաշվարկման պարամետրեր»-ում նշված «Ընթացիկ ամսաթվի» դրությամբ։ |
Skv |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝ Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկվում է ամբողջ մնացորդը դրամով։ Որոշակի արժույթով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ արժույթի կոդը։ |
Percent |
(Պարտադիր պարամետր) Ցածր դրույքի հատկանիշը` տոկոսադրույքը։ Հնարավոր արժեքները պետք է համընկնեն LOWRISKRESAMD, LOWRISKRESCUR, LOWRISKSECAMD և LOWRISKSECCUR պարամետրերի արժեքների հետ: |
Օրինակ`
1. Այս օրինակում հաշվարկվում է ոչ ռեզիդենտ բանկերից ներգրավված բոլոր միջոցների մնացորդը ընթացիկ ամսաթվի դրությամբ:
LowRateSum("2","1")
2. Այս օրինակում հաշվարկվում է ամբողջական դրույքաչափի մեկ չորրորդի չափով պահուստավորման ենթակա ներգրավված բոլոր միջոցների մնացորդը ընթացիկ ամսաթվի դրությամբ:
LowRateSum(,,,,,5)