Օգտագործողի խմբերի արտահանումը կարելի է կատարել խմբերի արտահանման պատուհանից (OLAP գործառնավարի ԱՇՏ -> «Արտահանում OLTP համակարգից»), կամ անմիջապես Օգտագործողի խմբերի տեղեկատուից։ Խմբերի արտահանման ժամանակ հաշվի է առնվում խմբի վրա նշված` «Օրական է արտահանվում» դաշտի արժեքը։ Այն լռությամբ առաջարկվում է արտահանման հարցման պատուհանում։ «Օրական» ստուգավանդակը տեղադրված լինելու դեպքում խումբը կհաշվարկվի և կարտահանվի սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար, նշված չլինելու դեպքում` հաշվարկը կիրականացվի սահմանված ժամանակահատվածի համար և կարտահանվի միայն ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ։
Արտահանված տվյալները կարելի է դիտել «OLAP գործառնավարի ԱՇՏ» -> «OLAP խմբերի ուղղորդիչ», ինչպես նաև «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ»-> «Օգտագործողի հաշվետվությունները» կետերից։
«Օգտագործողի հաշվետվություններ» կետից դիտելիս հնարավոր է ֆիլտրել հաշվետվության տողերը, հաշվարկից առաջ կանչվող հարցման պատուհանում, սահմանելով դաշտերի որոշակի արժեքներ։ Դաշտերը ըստ որոնց հնարավոր է ֆիլտրում իրականացնել սահմանվում են խմբի նկարագրության ժամանակ` «OLAP-ի խումբ (օգտագործողի հաշվետվություն)» փաստաթղթում։ Այդ նպատակով անհրաժեշտ է «Խմբի կառուցվածք» աղյուսակում հաշվետվության համապատասխան դաշտերի համար նախատեսված տողերում տեղադրել ստուգավանդակները «Ֆիլտր» սյունակում։ Ամսաթիվ տիպի դաշտի համար ժամանակահատվածով ֆիլտրումը կազմակերպելու համար անհրաժեշտ է նույն կարգավորիչ փաստաթղթում նաև տեղադրել ստուգավանդակը ընտրված դաշտի տողի «Կրկ» սյունակում։ Այս դեպքում հաշվետվության հաշվարկից առաջ բեռնվող հարցման պատուհանում կարտացոլվեն սկզբի և վերջի ամսաթվերի դաշտերը, որոնց միջոցով հնարավոր է ֆիլտրում իրականացնել ըստ սահմանված ժամանակահատվածի։ «Կրկ» դաշտում ստուգավանդակի բացակայության դեպքում ֆիլտրումը հնարավոր է իրականացնել մեկ ամսաթվով։
Տե՛ս նաև`