Օգտագործողի խմբերի ղեկավարում

Ուղղորդիչ:  OLAP-ի հնարավորությունները ՀԾ-Բանկ համակարգում > Օգտագործողի OLAP խմբեր >

Օգտագործողի խմբերի ղեկավարում

Previous pageReturn to chapter overviewNext page

 

Ստեղծված օգտագործողի OLAP խմբերը հնարավոր է դիտել «Օգտագործողի OLAP խմբերի տեղեկատուի» մեջ (OLAP ադմինիստրատորի ԱՇՏ)։

 

_img16_zoom79

 

Մկնիկի աջ կոճակի օգնությամբ խմբերի հետ հնարավոր է կատարել հետևյալ գործողությունները.

 

Գործողություն

Նկարագրություն

Ավելացնել ագրեգատային խումբ

Այս գործողությունը թույլ է տալիս ստեղծել տվյալ խմբի հիման վրա ագրեգատային խումբ, որի մեջ տվյալները կպահվեն խմբավորված ինչ-որ չափանիշներով։ Այդ գործողությունը  նկարագրված է սույն ձեռնարկի «Ագրեգատային խմբեր» կետում։

Դիտել խմբի ագրեգատները

Հնարավոր է դիտել տվյալ խմբի գծով ստեղծված ագրեգատները։

Խմբագրել/դիտել խմբի կառուցվածքը

Ստեղծված խմբի կառուցվածքի դիտում և խմբագրում։ Եթե աղյուսակը արդեն ստեղծված է և պարունակում է տվյալներ, որոշ դաշտերի խմբագրումը արգելվում է

Ստեղծել խմբի աղյուսակը

Ստեղծում է աղյուսակ տվյալների հենքում օգտագործողի կողմից սահմանված կառուցվածքով։ Այս գործողությունը պետք է կատարել մեկ անգամ տվյալների արտահանելուց առաջ։  

Համաձայնեցնել User_Report-ի հետ

Այս գործողությունը հասանելի է միայն այն դեպքում, երբ եղած խմբի նկարագրությունը տարբերվում է իր համապատասխան օգտագործողի նկարագրությունից։ Այս դեպքում տեղեկատուի տողը  բերվում է ներկված։ Գործողությունը կատարելիս բերվում է հայտնաբերված անհամապատասխանությունների ցուցակ։ Նախքան գործողությունը կատարելը պետք է ուսումնասիրել այդ ցուցակը, որպեսզի հասկանալ, թե ինչ հետևանքների կարող է բերել այդ գործողության կատարումը։ Օրինակ` հաշվետվության նկարագրությունից ջնջվել է որոշակի սյուն, որի արժեքը շատ կարևոր է տեսնել արտահանվող խմբի մեջ։

Համաձայնեցնել աղյուսակը OLAP-ում

Այս գործողությունը հասանելի է դառնում միայն այն դեպքում, երբ փաստաթղթում խմբի նկարագրությունը տարբերվում է իր համապատասխան աղյուսակի կառուցվածքից։ Այս դեպքում տվյալ խմբի տողը տեղեկատուի մեջ արտացոլվում է կարմիր գույնով ներկված։ Նշված իրավիճակը կարող է առաջանալ այն դեպքերում երբ խմբի աղյուսակը ստեղծելուց հետո փոփոխվել է օգտագործողի կողմից նկարագրվող հաշվետվության դաշտերի կառուցվածքը։ Այս դեպքում խմբի արտահանումը մեծ հավանականությամբ կբերի սխալի։ Գործողության կատարման արդյունքում խմբի նկարագրությունը կհամապատասխանեցվի օգտագործողի կողմից նկարագրվող հաշվետվության կառուցվածքին։ Գործողության կատարման արդյունքում խմբի տողը հաշվետվությունում կներկվի մոխրագույնով, որից հետո նրա նկատմամբ անհրաժեշտ է կատարել «Թարմացնել աղյուսակը ՕLAP-ում»։

Թարմացնել աղյուսակը OLAP-ում

Այս գործողությունը կատարվում է միայն «Համաձայնեցնել աղյուսակը OLAP-ում» գործողությունը կատարելուց հետո (մոխրագույն տողեր)։ Արդյունքում օգտագործողի OLAP խմբի աղյուսակը համապատասխանեցվում է նրա նկարագրությանը։ Լրացուցիչ դաշտերի ավելացման դեպքում նրանք կլրացվեն միայն հաջորդող արտահանումների կատարման ընթացքում։ Հին օրերի արտահանումների գրառումներում տվյալ դաշտերը կմնան չլրացված։

Վերահաշվարկել ագրեգատները

Վերահաշվարկում է տվյալ խմբի գծով ստեղծված ագրեգատները։

Արտահանել

Այս գործողությունը թույլ է տալիս տվյալների արտահանում կատարել անմիջապես տեղեկատուից։ Կարելի է արտահանել տվյալները բոլոր նշված խմբերի համար։ Նշենք, որ իրավասությունների ստուգումն այս դեպքում չի կատարվում։

 

 

! Նախքան «Համաձայնեցնել աղյուսակը OLAP-ում» գործողության կատարումը, անցանկալի հետևանքներից  խուսափելու համար, անհրաժեշտ է ուսումնասիրել առաջարկվող փոփոխությունների ցուցակը։ Օրինակ` հաշվետվության նկարագրությունից ջնջվել է որոշակի սյուն, որի արժեքը շատ կարևոր է տեսնել արտահանվող խմբի մեջ։ Առաջարկվող փոփոխությունների ցուցակը ցուցադրվում է համակարգի կողմից մինչև գործողության կատարումը։