! Այս կետը նախատեսված է միայն SQL- բազայի հետ աշխատող ծրագրավորողների համար
|
Օգտագործողի խմբի տվյալները որոշ չափանիշներով խմբավորված պահելու համար կարելի է ստեղծել ագրեգատային խմբեր։ Նախքան խումբը ստեղծելը, պետք է տվյալների բազայում ստեղծել աղյուսակ usr սխեմայով, որը պարտադիր պետք է ունենա fREL int NOT NULL սյունը, իսկ եթե ագրեգատված տվյալները չեն պարունակում ամսաթիվ դաշտ` ապա նաև պետք է ունենա fSECTIONDATE smalldatetime NOT NULL դաշտը։ Բացի այդ պետք է գրվի stored-procedure (նույնպես usr սխեմայով) ագրեգատային տվյալները հաշվելու համար, որում պարտադիր պետք է օգտագործել հետևյալ փոփոխականները`
@DateFirst smalldate, @DateLast smalldate,@Rel int.: Փոփոխակաները փոխանցում են հիմնական OLAP խմբի պարամետրերը:
@DateFirst smalldate - Հիմնական OLAP խմբի սկզբի ամսաթիվ
@DateLast smalldate - Հիմնական OLAP խմբի վերջի ամսաթիվ
@Rel - Հիմնական OLAP խմբի ISN
Stored-Procedure- ը պետք է կատարի հետևյալ գործողությունները.
1.Ջնջի հին ագրեգացված տվյալները տվյալ @Rel-ով
2.Կատարի և գրանցի աղյուսակում ագրեգացված տվյալները տրված ժամանակահատվածի համար։
Օրինակ`
create procedure usr.CalculateAGR (@DateFirst smalldatetime , @DateLast smalldatetime, @REL int)
as
begin
delete from [asbank_OLAP].[usr].[UserDefTable]
where fREL = @REL;
INSERT INTO [asbank_OLAP].[usr].[UserDefTable] .....
.....
end
Ագրեգատային խմբի հիման վրա բանաձևեր կառուցելու ինչպես նաև ՀԾ-Բանկ համակարգից հաշվետվությունը դիտելու համար ագրեգատային խմբի նկարագրության մեջ մանրամասն պետք է նկարագրվեն աղյուսակի բոլոր սյուները։
! Ագրեգատային խմբի համար պետք է նշվի իրեն համապատասխան հիմնական OLAP խումբը` այն խումբը, որի տվյալները ագրեգացվելու են։ Եթե ոչ մի խումբ նշված չէ այդ ագրեգատային խմբի տվյալները չեն արտահանվելու։
|
Ագրեգատային խմբի արտահանումը ավտոմատ կատարվում է իր հիմնական խմբի արտահանումից անմիջապես հետո։ Նշենք, որ ամեն մի ագրեգատային խմբի արտահանման համար սկսվում է տրանզակցիա տվյալների բազայում, այսինքն ագրեգատային խումբը չի կարող կիսատ տվյալներ պարունակի, այն կամ արտահանվում է ամբողջությամբ, կամ չի արտահանվում։ Արտահանված ագրեգատային տվյալները կարելի է տեսնել «OLAP գործառնավարի ԱՇՏ» -> «Ընդունված ագրեգատների դիտում» կետից։ Ստեղծված ագրեգատային խմբերը կարելի է տեսնել «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ» -> «Ագրեգատային խմբերի տեղեկատու» կետից։ OLAP խմբերի տեղեկատուից յուրաքանչյուր խմբի համար կարելի է տեսնել նրա հետ կապակցված ագրեգատային խմբերը, ինչպես նաև կատարել ագրեգատների վերահաշվարկ։ Խմբի արտահանված տվյալների ջնջման ժամանակ ավտոմատ կերպով կհեռացվեն նաև այդ խմբի հետ կապված ագրեգատային տվյալները (կատարվում է stored-procedure-այի կանչ, որի մեջ դա պետք է նախատեսված լինի, այսինքն, դատարկ տվյալների ագրեգատացման ժամանակ պետք է դատարկ խումբ ստացվի)։