Ապրանքներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ/Գնումներ > Տեղեկատուներ >

Ապրանքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Այս տեղեկատուն պարունակում է ապրանքների մասին տվյալներ, որոնք օգտագործվում են ձեռքբերման և իրացման գործողություններ կատարելիս:  

Տեղեկատուում Ավելացնել հրամանով բացվող պատուհանում հնարավոր է մուտքագրել ապրանքի գծիկավոր կոդը և փնտրել այն b2b.armsoft հարթակի Ապրանքների միասնական տեղեկատուից: Ավտոմատ լրացվում են ապրանքի անվանումը, ԱԴԳԱԱ դասակարգիչը, չափման միավորը և այլ տվյալներ:

 

 WhatsNew10

 

Նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Ապրանք պատուհանի միջոցով: Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Տեղեկատուն ունի հետևյալ տեսքը.

 

Purchases_Lists_ProductsandServices1

 

Տեղեկատուի դաշտերը հետևյալն են.

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Ապրանքի կամ ծառայության կոդը: Նոր ավելացվող ապրանքի կամ ծառայության համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված ապրանքի կամ ծառայության կոդից: Պարտադիր լրացվող դաշտ է:

Անվանում

Ապրանքի կամ ծառայության անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: Դաշտին կից 7.1.1.19 կոճակով կարելի է ավտոմատ լրացնել ապրանքի տվյալները` բեռնելով դրանք b2b.armsoft հարթակի Ապրանքների միասնական տեղեկատուից:

Չափման միավոր

Ապրանքի այն չափման միավորը, որով կատարվում է ապրանքի առկայության քանակային հաշվառումը: Ընդունում է արժեքներ Չափման միավորներ տեղեկատուից: Պարտադիր լրացվող դաշտ է:

Խումբ

Ապրանքների խումբը: Ընդունում է արժեքներ Ապրանքների խմբեր տեղեկատուից:

ԱԴԳՏ/ԱՏԳԱԱ դասակարգիչ

Ապրանքի դասակարգիչն է: Ընդունում է արժեքներ արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների (ԱԴԳՏ) և արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳԱԱ) դասակարգիչների ցանկից:

Վաճառքի գին

Նշվում է ապրանքի վաճառքի գինը, որն առաջարկվում է Վաճառք փաստաթղթում:

Ձեռքբերման գին

Նշվում է ապրանքի ձեռքբերման գինը, որն առաջարկվում է Ձեռքբերում փաստաթղթում:

Գծիկավոր կոդ

Ապրանքի գծիկավոր կոդը: Կարելի է լրացնել` օգտվելով սկաներից։ Դաշտին կից 7.1.1.19 կոճակով կարելի է ավտոմատ լրացնել ապրանքի տվյալները` բեռնելով դրանք b2b.armsoft հարթակի Ապրանքների միասնական տեղեկատուից:

Քաշային

Նշվում է` տվյալ ապրանքը քաշային է, թե ոչ: Կիրառվում է էլեկտրոնային կշեռքով աշխատելու դեպքում:

Բնութագիր

Ապրանքի բնութագիրը:

 

Ապրանքի քարտից հնարավոր է նաև ձևավորել հաշվետվություններ: Դրա համար քարտի ժապավենի Այլ ներդիրից անհրաժեշտ է ընտրել համապատասխան հաշվետվությունը, որի դիալոգ պատուհանում ավտոմատ կժառանգվի տվյալ ապրանքի կոդը:

 

Purchases_Lists_ProductsandServices3

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկի հրամաններն են.

Գների ձևավորում հրամանի միջոցով նշված տողերի համար կարելի է հայտարարել նոր գներ:

Տպել պիտակ հրամանի միջոցով կարելի է դրույթների Սարքավորումներ էջում նշված թերմոտպիչով տպել գծիկավոր կոդ (bar code) պարունակող պիտակ։ Հրամանն ընտրելուց հետո պետք է նշել տպվող պիտակների քանակը և ամսաթիվը:

Արտահանել XML էլ. կշեռքի ֆորմատով հրամանի միջոցով կարելի է ստեղծել Էլ. կշեռք ներմուծվող XML ֆայլ, որը պարունակում է տեղեկատվություն տվյալ ապրանքի վերաբերյալ: Այս հրամանը կարելի է կանչել նաև նշված տողերի համար:

Հաշվետվություններ հրամանի միջոցով կարելի է կանչել ընթացիկ տողի ապրանքի հաշվետվությունները:

Խմբագրել կոդը հրամանի միջոցով կարելի է խմբագրել ընթացիկ տողի ապրանքի կոդը:

Փնտրել գծ.կոդով հրամանը նախատեսված է ապրանքը գծիկավոր կոդով գտնելու համար: Բացվող պատուհանում լրացվում է գծիկավոր կոդը, Պահպանել նախկին նշումները դրոշակը նշված լինելու դեպքում հերթական ապրանքի գծիկավոր կոդը գտնելիս նշված կմնան նաև մինչ այդ նշված տողերը: Սկաներով փնտելու դեպքում կարելի է անմիջապես տեղեկատուի պատուհանում կարդալ ապրանքի գծիկավոր կոդը և չօգտվել այս հրամանից:

   Փնտրված գծիկավոր կոդով ապրանք չհայտնաբերվելու դեպքում, համակարգը կառաջարկի փնտրել այն b2b.armsoft հարթակի Ապրանքների միասնական տեղեկատուում:
 

WhatsNew11

Խմբային խմբագրում հրամանի միջոցով կարելի է խմբագրել որոշ դաշտեր նշված տողերի համար: