Տեղեկատուում մուտքագրվում են կազմակերպությունում օգտագործվող չափման միավորները (հատ, արկղ, տուփ և այլն), որտեղից հետո ընտրվում են յուրաքանչյուր ապրանքի չափման միավորները։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Չափման միավոր դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Չափման միավորներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Չափման միավորի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Չափման միավորի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Հապավում |
Չափման միավորի կարճ անվանումը։ |
|
---|
Չափման միավորը հնարավոր չէ հեռացնել տեղեկատուից, եթե կա որևէ ապրանք տվյալ չափման միավորով: |