Վաճառք

Ուղղորդիչ:  Վաճառքներ/Գնումներ > Փաստաթղթեր >

Վաճառք

Previous pageReturn to chapter overviewNext page

Վաճառք փաստաթուղթը նախատեսված է վաճառքների իրականացման համար։ Փաստաթղթում ապրանքների ցուցակը կարելի է լրացնել նաև օգտվելով գծիկավոր կոդ (barcode) կարդացող սարքից (սկաներից)։

Վաճառք փաստաթղթի գրանցումը կատարվում է հետևյալ պատուհանի միջոցով.

Sales_Documents_PosSale

Վաճառք փաստաթղթի պատուհանը կարելի է կանչել` սեղմելով ստեղնաշարից F12 ստեղնը։ 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Վաճառք փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Վաճառք փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

ՀԴՄ կտրոնի N

Լրացվում է ՀԴՄ կտրոնի համարը: Խմբագրման ենթակա չէ:

Գնորդ

Նշվում է գնորդի կոդը: Ընդունում է արժեքներ Գործընկերներ տեղեկատուից:

Պարտք

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է UI.Grid.RefreshButton կոճակը։

Զեղչի տոկոս

Կարելի է լրացնել տոկոսը, որի չափով պետք է կատարվի գների իջեցումը տվյալ վաճառքի ժամանակ։ Այս դաշտում կարելի է լրացնել նաև բացասական տոկոս։ Այդ դեպքում տեղի կունենա տվյալ տոկոսի չափով գների բարձրացում։ Գնորդին ընտրելուց հետո այս դաշտը ավտոմատ լրացվում է, Եթե տվյալ գործընկերոջ քարտում լրացված է Վաճ. Զեղչի % դաշտը:

Ընդամենը

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է վճարման ենթական ընդհանուր գումարը։

Կանխիկ (F6)

Այս դաշտում լրացվում է կանխիկով ստացված գումարը:

Անկանխիկ (F4)

Այս դաշտում լրացվում է անկանխիկ ստացված գումարը:

Ապառիկ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ապառիկով ձևակերպված գումարը:

Վճարման ենթակա/Մանր

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, համակարգն այստեղ լրացնում է Ընդամենը և Կանխիկ, Անկանխիկ, Ապառիկ դաշտերի արժեքների տարբերությունը, որը գնորդին վճարվելիք մանրն է։

 

Վաճառք փաստաթղթի պատուհանում կան մի շարք կոճակներ և մուտքագրման դաշտ, որոնք նախատեսված են փաստաթղթի հետ աշխատանքը ավելի հեշտ և արագ դարձնելու համար։

Մուտքագրել արժեք դաշտը և դրան կից կոճակները աշխատում են հետևյալ կերպ. դաշտում կարելի է մուտքագրել պահանջվող ապրանքի գծիկավոր կոդը, կոդը կամ անվանումը և սեղմել համապատասխան կոճակը։ Այդ դեպքում տվյալ ապրանքը կավելանա ապրանքների ցուցակում։ Գծիկավոր կոդի և Կոդի դեպքում պետք է մուտքագրել արժեքն ամբողջությամբ։ Անվանման դեպքում կարելի է մուտքագրել ապրանքի անվանման մի մասը։ Այդ դեպքում Sales_Documents_PosSale3 կոճակը սեղմելուց հետո բացվում է ընտրման ցուցակ, որտեղ երևում են բոլոր այն ապրանքները, որոնց անվանման մեջ պարունակվում է մուտքագրված արժեքը։ Այդ ցուցակից արդեն կարելի է ընտրել անհրաժեշտ ապրանքը։ Մուտքագրման դաշտում արժեք մուտքագրելու և Sales_Documents_PosSale4 կոճակը սեղմելու դեպքում ապրանքների ցուցակի ընթացիկ տողի քանակ դաշտում կլրացվի տվյալ արժեքը։ Անկանխիկ F4 կոճակով բացվող պատուհանում լրացվում է Վճարային համակարգերի միջոցով ստացված գումարը:

Ապառիկ aparik կոճակի միջոցով նշվում է ապառիկ տրվող գումարի չափը: Ապառիկ գումար նշելու համար անհրաժեշտ է, որ նշված լինի Գնորդ դաշտը:

Այս կոճակների, ինչպես նաև Մուտքագրել արժեք և Կանխիկ մուտքագրման դաշտերի համար գործում են նաև արագ հասանելիության ստեղներ, որոնք գրված են կոճակների վրա կամ մուտքագրման դաշտերի կողքին։

Ապրանքների ցուցակի վերևում տեղադրված Sales_Documents_PosSale1 կամ Sales_Documents_PosSale2 կոճակը սեղմելիս ընթացիկ տողի քանակը կավելանա կամ կպակասի մեկով։

Sales_Documents_PosSale5  կոճակը նախատեսված է թերմոտպիչի վրա ապրանքային կտրոն տպելու համար։ Թերմոտպիչի հետ աշխատանքը կարգավորվում է դրույթների Սարքավորումներ էջում։ Sales_Documents_PosSale6 կոճակը նախատեսված է ՀԴՄ կտրոն տպելու համար: 

Անվանացուցակ աղյուսակում լրացվում են վաճառվող ապրանքների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, վաճառքի գինը, գումարը և ԱԱՀ-ի տեսակը։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը պատճենելու copy16  և հեռացնելու Trash-icon16  կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում: