Ապրանքներ տեղեկատուին պատկանող բոլոր ապրանքները կարելի խմբավորել ըստ որոշակի հայտանիշների։ Օրինակ` կարելի է կենցաղային տեխնիկան խմբավորել ըստ Սառնարաններ, Արդուկներ և Թեյնիկներ տեսակների։ Խմբերն օգտագործվում են փաստաթղթերի մուտքագրման, հաշվետվությունների ձևավորման և այլ գործողությունների ժամանակ։ Փաստաթղթերում ապրանքի տողը հեշտ գտնելու համար կարելի է սկզբից ընտրել խումբը, որին այն պատկանում է։ Մի շարք հաշվետվություններ կարելի է ձևավորել նշված խմբին պատկանող ապրանքների համար։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Ապրանքի խումբ դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Ապրանքի խմբի կոդը։ Նոր ավելացվող ապրանքի խմբի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված ապրանքի խմբի կոդից: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Ապրանքի խմբի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
|
---|
Ապրանքի խմբի տողը հնարավոր չէ հեռացնել, եթե գոյություն ունեն այդ խմբին պատկանող ապրանքներ: |