Համակարգում հնարավոր է սահմանել տպման պարամետրեր: Տպելու դրույթները նախատեսված են տպիչի դրույթները կարգավորելու համար:
Այս էջի տեսքն հետևյալն է.
Տպելու դրույթներ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Թղթի ուղղվածությունը |
Էջի ուղղվածությունը` երկայնքով կամ լայնքով: |
Էջի սահմանները |
Էջի լուսանցքների չափերը: |
Տպել պարամետրերը |
Տպել հաշվետվության պարամետրերը: Կարելի է ընտրել Տպել միշտ, Տպել, եթե երևում են կամ Չտպել հրամանները: |
Տպել ֆիլտրման պայմանները |
Ֆիլտր կիրառված լինելու դեպքում, դրոշակը միացնելով, կտպվեն ֆիլտրման պայմանները: |
Տպել ամսաթիվը |
Միացվում կամ անջատվում է համակարգչի ընթացիկ ամսաթվի տպումը: |
Տպել էջերի համարները |
Միացվում կամ անջատվում է էջերի համարների տպումը: |
Հաշվի առնել էջերի ընդհատումները |
Էջերի ընդհատումները օգտագործվում է մեկ պատուհանում մեկից ավելի աղյուսակների դեպքում: Օրինակ` մեկ պատուհանում մեկից ավելի T-հաշիվների դեպքում, յուրաքանչյուր T-հաշվի վերջում տեղադրվում է էջի ընդհատում: Տպելու ձևում այդ կետից սկսվում է հաջորդ էջը: |
Տպել կազմակերպության անվանումը |
Տպվող ձևում երևում է կազմակերպության անվանումը: |
Տպել ՀԾ համակարգի անվանումը |
Տպվող ձևում երևում է ՀԾ համակարգի անվանումը: |
Բերել վանդակների եզրագծերը տպվող ձևում |
Ցուցակների տպվող ձևերում բերվում են վանդակների եզրագծերը: |
Տեղավորել մեկ էջի լայնքով |
Տպվող ձևում տվյալները հավաքվում են մեկ էջում։ |