Նշել ըստ պայմանի
Ըստ որևէ պայմանի նշում կատարելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
•Սեղմել ժապավենի Տվյալներ ներդիրի Նշել խմբի Նշել ըստ պայմանի կոճակը կամ CTRL+ՊԼՅՈՒՍ ՆՇԱՆ ստեղների համադրությունը:
•Բացված պատուհանում ցուցակի համապատասխան սյան անվան դիմաց կատարվում է նշման պայմանի ընտրումը Գործողությունների ցանկից.
Պահպանել նախկին նշումները դրոշակը միացնելու դեպքում կպահպանվեն մինչ այդ ցանկում կատարված նշումները:
Անտեսել տառաչափը դրոշակը միացնելու դեպքում ցանկի տողերը նշելիս հաշվի չեն առնվի մեծատառերի և փոքրատառերի տարբերությունները:
Մաքրել կոճակի միջոցով կդատարկվեն արդեն լրացված արժեքները:
Հանել նշումն ըստ պայմանի
Նշված տողերից ըստ որևէ պայմանի նշումն հանելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
•Սեղմել ժապավենի Տվյալներ ներդիրի Նշել խմբի Հանել նշումն ըստ պայմանի կոճակը կամ CTRL+ՄԻՆՈՒՍ ՆՇԱՆ ստեղների համադրությունը:
•Բացված պատուհանում ցուցակի համապատասխան սյան անվան դիմաց կատարվում է նշման պայմանի ընտրումը Գործողությունների ցանկից.