Ապահովագրավճարների հաշվարկային տվյալներ հաշվետվությունում արտացոլվում են աշխատակիցների հաշվարկային տվյալները, որոնք անհրաժեշտ են աշխատակիցների ապահովագրության կարգավիճակը որոշելու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամիս/տարի |
Լրացվում են հաշվետվության ամիսը և տարին: Այն պարտադիր լրացվող դաշտ է: |
Պայմանագրի տեսակ |
Նշվում է պայմանագրի տեսակը` Աշխատանքային կամ Քաղաքացիաիրավական: Նշված լինելու դեպքում ցուցակում կներառվեն միայն նշված տեսակի պայմանագիր ունեցող աշխատակիցները: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում ստացվում են միայն այդ աշխատակցին վերաբերող հաշվարկային տվյալները: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում ցուցակում ներառվում են այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցներին վերաբերող հաշվարկային տվյալները: |
Հաշվետվությունից անմիջապես հնարավոր է բացել Աշխատակիցների ապահովագրության կարգավիճակներ տեղեկատուն: Հնարավոր է փոփոխել նաև աշխատակիցների ապահովագրության կարգավիճակները: Անհրաժեշտ է նշել համապատասխան տողերը և աջ կլիկով ընտրել Խմբագրել ապահովագրության կարգավիճակը հրամանը: