Համակարգում հնարավորություն է տրված անմիջապես փաստաթղթի միջից բացել տվյալ փաստաթղթին վերաբերող հաշվետվություններ, փաստաթղթերի մատյան, ինչպես նաև փաստաթղթի հիման վրա ստեղծել այլ փաստաթղթեր:
Այս գործողությունները կատարվում են փաստաթղթերի ժապավենում գտնվող Այլ ներդիրից:
Հաշվետվություններ բաժնի հրամանները կանչելիս բացվում են համապատասխան հաշվետվության մեջ փաստաթղթի գրանցած տողերը: Ստեղծել փաստաթղթի հիման վրա հրամանով առաջարկվում է հնարավոր փաստաթուղթը կամ փաստաթղթերի ցանկը: Այս հրամանները կարելի է կանչել, երբ փաստաթուղթը գրանցված է:
Անցում փաստաթղթերի մատյան հրամանով բացվում է Ընդհանրացված փաստաթղթերի մատյանը` ֆիլտրված փաստաթղթի ամսաթվով և փաստաթղթի տեսակով: