Համակարգի բոլոր փաստաթղթերի տպվող ձևանմուշները պահվում են Ադմինիստրատորի գործիքների Տպելու ձևանմուշներում: Յուրաքանչյուր փաստաթղթի տեսակ ունի առնվազն մեկ համակարգային տպելու ձևանմուշ: Օգտագործողը կարող է ավելացնել այլ ձևանմուշներ:
Տպելու ձևանմուշ ավելացնելիս լրացվում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Ձևանմուշի կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Ձևանմուշի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Փաստաթղթի տեսակ |
Ընտրվում է փաստաթղթի տեսակը, որը պետք է տպվի տվյալ ձևանմուշով: |
Ակտիվ է |
Դրոշակը միացված լինելու դեպքում ձևանմուշը կարելի է ընտրել Դրույթների Տպելու ձևանմուշներ էջից կամ փաստաթղթի ժապավենից: |
Ցուցակից բացվում է կոնտեքստային ցանկ, որը բաղկացած է հետևյալ հրամաններից:
•Ավելացնել. ավելացնել նոր ձևանմուշ:
•Խմբագրել. խմբագրել ձևանմուշը:
•Հեռացնել. հեռացնել ձևանմուշը:
•Ստեղծել պատճեն. ստեղծվում է նոր նմանատիպ ձևանմուշ, լրացված ընթացիկ ձևանմուշի տվյալներով:
•Արտահանել ֆայլը. Արտահանվող ֆայլի ընտրություն դիալոգ պատուհանում պետք է ընտրել թղթապանակը, մուտքագրել ֆայլի անունը և սեղմել Save կոճակը: Ձևանմուշն արտահանվում է repx ֆորմատով, այն կարելի է ներմուծել այլ տվյալների պահոց:
•Ներմուծել ֆայլը. Նոր ձևանմուշ ավելացնելուց հետո հարկավոր է ներմուծել ձևանմուշի ֆայլը: Այս հրամանով բացվող Ներմուծվող ֆայլի ընտրություն դիալոգ պատուհանում պետք է ընտրել անհրաժեշտ ֆայլը և սեղմել Open կոճակը:
•Բացել ֆայլի թղթապանակը. բացվում է թղթապանակը, որում գտնվում է ֆայլը:
•Խմբագրել տպելու ձևանմուշը. Report Designer-ի միջոցով խմբագրվում է տպելու ձևանմուշի տեսքը: Այն համակարգչում պահպանելուց հետո Ներմուծել ֆայլը հրամանի միջոցով կարելի է կցել այլ ձևանմուշի: