Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակահատվածում համակարգում գրանցված բոլոր Վճարումներ հաշվարկային հաշվից թաստաթղթերը:
Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Գործընկեր |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը: |
Մատյանը պարունակում է հետևյալ սյուները.
Սյուն |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Հերթական համարը: |
Արժ. |
Փաստաթղթի արժույթը: |
Գումար |
Հիմնական գումարը: |
Արտահանված է |
ԻնտերնետԲանկ համակարգ արտահանված հաշիվներ: |
Հաշվարկային հաշիվ |
Հաշվարկային հաշվի համարը բանկում: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: |
Անվանում |
Լրացվում է աշխատակցի անուն ազգանում հայրանունը: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր կամ Գրանցված վիճակներում: Ի տարբերություն Գրանցված վիճակի` Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ կամ կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգով: |
Գործառնություն |
Ցույց է տալիս` տվյալ փաստաթղթի գործառնություններն ինչպես են գրանցվել: Եթե գործառնությունները գրանցվել են ավտոմատ, ապա պատկերվում է նշանը: Խմբագրման ռեժիմով մուտքագրված լինելու դեպքում` նշանը: Առանց գործառնության փաստաթղթերի համար սյան արժեքը կլինի դատարկ: |
Օգտագործող |
Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ: |
Վերջին փոփոխություն |
Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերող գործողություններն են.
•Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Պատմություն․ բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Արտահանել բանկ. վճարման հանձնարարագիրն արտահանել ԻնտերնետԲանկ համակարգ:
•Արտահանել SWIFT MT103. վճարման հանձնարարագիրն արտահանել HSBC բանկի ֆորմատով:
•Աշխատավարձի վճարացուցակ․ արտահանել աշխատավարձի վճարացուցակ։
•Պատճենել․ պատճենում է դաշտի պարունակությունը։
•Ֆիլտրել․ ֆիլտրում է սյունը տվյալ արժեքով։
Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ նշված ժամանակահատվածի: