Վճարման հանձնարարագրեր

Ուղղորդիչ:  Բանկ > Մատյաններ >

Վճարման հանձնարարագրեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակահատվածում համակարգում գրանցված բոլոր Վճարման հանձնարարագրերը:

Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Գործընկեր

Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը:

 

Մատյանը պարունակում է հետևյալ սյուները.

Սյուն

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ամսաթիվը:

Փաստաթղթի N

Հերթական համարը:

Արժ.

Փաստաթղթի արժույթը:

Գումար

Հիմնական գումարը:

Արտահանված է

ԻնտերնետԲանկ համակարգ արտահանված հաշիվներ:

Դեբետ

Ստացողի հաշվարկային հաշիվը:

Կրեդիտ

Փոխանցողի հաշվարկային հաշիվը:

Ստացողի անվանում

Ստացողի անվանումը:

Վճարման նպատակ

Վճարման նպատակը:

Գործընկեր

Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր կամ Գրանցված վիճակներում: Ի  տարբերություն Գրանցված վիճակի` Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ կամ  կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգով:

Գործառնություն

Ցույց է տալիս` տվյալ փաստաթղթի գործառնություններն ինչպես են գրանցվել:

Եթե գործառնությունները գրանցվել են ավտոմատ, ապա պատկերվում է greenstyle_09_star նշանը: Խմբագրման ռեժիմով մուտքագրված լինելու դեպքում` redstyle_09_star նշանը: Առանց գործառնության փաստաթղթերի համար սյան արժեքը կլինի դատարկ:

Օգտագործող

Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ:

Վերջին փոփոխություն

Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը:

 

Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերող գործողություններն են.

Ավելացնելավելացնել նոր փաստաթուղթ:

Խմբագրելխմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնելհեռացնել փաստաթուղթը:

Ստեղծել պատճեն. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ, լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:

Փաստաթղթի պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:

Խմբագրել ամսաթվերը.վճարման հանձնարարագիր փաստաթղթերի ամսաթվերը խմբային փոփոխվում են: Հրամանը կարելի է կիրառել միայն սևագիր վիճակում գտնվող փաստաթղթերի համար:

Արտահանել. վճարման հանձնարարագիրն արտահանել ԻնտերնետԲանկ համակարգ:

Արտահանել XML ՀԾ-ԻնտերնետԲանկի ֆորմատով. փաստաթուղթն արտահանվում է ՀԾ-ԻնտերնետԲանկի համար նախատեսված .xml ընդլայնմամբ ֆայլի տեսքով:

Արտահանել XML անձնագրային տվյալներով ՀԾ-ԻնտերնետԲանկի ֆորմատով. փաստաթուղթն արտահանվում է ՀԾ-ԻնտերնետԲանկի համար նախատեսված .xml ընդլայնմամբ ֆայլի տեսքով և ինտերնետ բանկ է ներմուծվում որպես Փոխանցում անձնագրային տվյալներով վճարման փաստաթուղթ:

Արտահանել SWIFT MT103. փաստաթուղթն արտահանվում է SWIFT (Հասարակություն Համաշխարհային միջբանկային ֆինանսական Ընկերության) MT103 ֆորմատով: Արտահանելիս ստուգվում է վճարողի հաշվարկային հաշվի բանկը, այն պետք է համապատասխանի Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կոդին:  

Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ նշված ժամանակահատվածի: