Անալիտիկ խումբ 2-ի շրջանառություն

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Հաշվետվություններ > Անալիտիկ հաշվետվություններ >

Անալիտիկ խումբ 2-ի շրջանառություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Անալիտիկ խումբ 2-ի շրջանառություն հաշվետվությունը նախատեսված է Անալիտիկ խումբ 2-ի որևէ հոդվածի կամ հոդվածների շրջանառության մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են գործընկերների շրջանառությունը նշված ժամանակահատվածում:

Անալիտիկ խումբ 1

Նշվում է Անալիտիկ խումբ 1-ի հոդվածը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հոդվածի շարժը: Չլրացնելու դեպքում կընդգրկվեն բոլոր հոդվածները:

Հաշիվ

Նշվում է հաշվի համարը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հաշվի և նրա ենթահաշիվների շրջանառությունը: Չլրացնելու դեպքում կընդգրկվեն բոլոր հաշիվների շրջանառությունը:

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը:

Հաշվետվության արժույթ

Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով, 3 - ԱԴՄ-ով և արտարժույթով միաժամանակ:

Հաշվի պատկանելիության բաժին

Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվի պատկանելիության բաժինը` 1 - Հաշվեկշռային, 2 - Արտահաշվեկշռային կամ 3 - Բոլորը:

Ցույց տալ անվանումները

Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն հոդվածների անվանումները:

Ցույց տալ զրոյական տողերը

Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև զրոյական մնացորդ և շրջանառություն ունեցող հոդվածները:

Ենթագումարներ

Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Անալիտիկ խումբ 2, 2 - Հաշիվ:

 

Անալիտիկ խումբ 2-ի շրջանառություն հաշվետվությունում երևում են հոդվածի սկզբնական մնացորդը (դեբետ-կրեդիտ), շրջանառությունը (դեբետ-կրեդիտ) և վերջնական մնացորդը: