Մատյանում ընդգրկվում են համակարգում սևագիր վիճակում գտնվող գործառնությունները: Մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված գործառնությունները: |
Հաշիվ Դեբետ/Կրեդիտ |
Գործառնությունում մասնակցող դեբետ և կրեդիտ հաշիվների համարները: |
Գործընկերներ Դեբետ/Կրեդիտ |
Գործառնությունում մասնակցող դեբետ և կրեդիտ գործընկերների կոդերը: |
Արժույթ Դեբետ/Կրեդիտ |
Լրացվում են համապատասխանաբար դեբետ և կրեդիտ հաշիվների արժույթները: Մատյանը կառուցվում է ըստ նշված արժույթների: |
Փաստաթղթի տեսակ |
Նշվում է փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի տեսակներ: Մատյանում կընդգրկվեն նշված փաստաթղթերի տեսակի գործառնությունները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր գործառնությունները: |
Ցույց տալ արտարժույթները |
Նշված լինելու դեպքում մատյանում կընդգրկվեն նաև արտարժույթները: |
Ցույց տալ գործընկերներին |
Նշված լինելու դեպքում մատյանում կընդգրկվեն գործառնության անալիտիկա դեբետ/կրեդիտ հաշիվները` իրենց անվանումներով: |
Գործառնությունները դասավորված են ըստ ամսաթվերի: Որևէ դաշտ (դեբետ կամ կրեդիտ) լրացված լինելու դեպքում, մատյանում կընդգրկվեն միայն այն գործառնությունները, որոնց համապատասխան դաշտերը համընկնում են այդ արժեքի հետ, հակառակ դեպքում` այդ դաշտն անտեսվում է: Ընդ որում, և դրոշակը նշված լինելու դեպքում մատյանը ձևավորելիս հաշվի է առնվում Հաշիվ Դեբետ/Կրեդիտ, Գործընկերներ Դեբետ/Կրեդիտ, Արժույթ Դեբետ/Կրեդիտ դաշտերի և' դեբետ, և' կրեդիտ արժեքները:
Խմբագրել, պատճենել կամ հեռացնել հրամանների միջոցով կխմբագրվի, կպատճենվի կամ կհեռացվի գործառնության փաստաթուղթը:
Մատյանի ընթացիկ կամ նշված տողերի համար կոնտեքստային ցանկի Ստուգել հաշիվների թղթակցությունները գործողությամբ ստուգվում է գործառնությունների հաշիվների թղթակցությունները Հաշիվների թղթակցություններ տեղեկատուում: Տեղեկատուին չհամապատասխանող թղթակցություններ հայտնաբերելու դեպքում համակարգը բերում է հաշվետվություն: