Ծառայությունների գնացուցակ տեղեկատուն նախատեսված է ծառայությունների գների սահմանման համար:
Տեղեկատուն ունի հետևալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է գնի սահմանման ամսաթիվը: |
Ծառայություն |
Ծառայության կոդն է, որի համար սահմանվում է գինը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Տեսակ |
Պարտադիր լրացվող դաշտ է, որի արժեքը գնի տեսակի կոդն է: Կարող է նշվել 1 - Մեծածախ գին դրամով, 2 - Մանրածախ գին դրամով և 3 - Մեծածախ գին արտարժույթային արժեքները: |
Արժույթ |
Նշվում է արտարժույթի կոդը: Այն խմբագրման ենթակա է միայն, եթե Տեսակ դաշտում լրացված է 3 - Մեծածախ գին արտարժույթային: |
Գին |
Նշվում է ծառայության վաճառքի գինը վերը նշված արտարժույթով: Այն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր կամ Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում այդ արտարժույթով վաճառք իրականացնելիս և Վաճառքների մատյան հաշվետվությունները կազմելիս: |
Ծառայություններ տեղեկատուի Մեծածախ գին դրամով, Մանրածախ գին դրամով և Մեծածախ գին արտարժույթային դաշտերի արժեքներն արտացոլվում են Ծառայությունների գնացուցակում 01/01/2001թ. ամսաթվով: