Չափման միավորների տեղեկատուն է: Տեղեկատուն ենթակա է փոփոխման օգտագործողի կողմից:
Չափման միավորներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը, որոնք պարտադիր լրացվում են.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Նշվում է չափման միավորի կոդը: |
Անվանում |
Նշվում է չափման միավորի անվանումը: |
Հապավում |
Նշվում է չափման միավորի կարճ անվանումը: |
Կոտորակային մաս |
Այս չափման միավորով հաշվարկվող նյութական արժեքների քանակները լրացնելիս կոտորակային մաս թույլատրել, թե ոչ: |
Չափման միավորի կոդը փոփոխելու համար կարելի է կանչել կոնտեքստային ցանկի Խմբագրել կոդը հրամանը։
Տեղեկատուի կոնտեքստային ցանկի b2b.armsoft հարթակի Հրապարակել b2b.armsoft հարթակում հրամանի միջոցով կարելի է չափման միավորները հրապարակել b2b.armsoft հարթակում։ Չ/մ ներմուծում b2b.armsoft հարթակից հրամանը նախատեսված է b2b.armsoft հարթակից չափման միավորների ներմուծման համար:
|
|---|
Չափման միավորներ տեղեկատուն կարելի է ներմուծել MS Excel-ի AdditionalDirectories.xlsm ֆայլի MeasureUnits sheet-ի միջոցով, որը կարելի է գտնել Օգնություն ներդիրի Ներմուծման ֆայլեր հրամանով բացվող Import գրադարանում (Օրինակ`C:\Program Files\Armenian Software\AS Accountant\Import): |