ՀԾ-Հաշվապահ համակարգի հաշվային պլանում նոր ենթահաշիվ ավելացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Բացեք Հաշվային պլան տեղեկատուն.
2. Հաշվային պլանում բացվող կոնտեքստային ցանկից ընտրեք Ավելացնել հրամանը.
3. Հաշիվ (Նոր) բացված պատուհանի Հաշիվ դաշտում մուտքագրեք անհրաժեշտ հաշիվը.
Ուշադրություն |
---|
Հաշիվ դաշտի արժեքը գրանցումից հետո խմբագրման ենթակա չէ: |
4. Անվանում դաշտում նշեք ավելացվող հաշվի անվանումը.
5. Կուտակիչ դաշտում նշեք ավելացվող հաշվի կուտակիչ հաշիվը.
Համակարգը Տեսակ դաշտում կլրացնի Կուտակիչ հաշվի տեսակը: Այս դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել միայն այն դեպքում, երբ կուտակիչ հաշվի տիպը 3 - Ակտիվային կամ Պասիվային է:
Ցանկացած հաշվի տեսակի համար ստուգվում է, որ այն համապատասխանի իր կուտակիչ հաշվի տեսակին և նրան ենթակա հաշիվների տեսակներին։ Ակտիվային հաշվի ենթահաշիվները կարող են լինել միայն Ակտիվային, Պասիվային հաշվի ենթահաշիվները կարող են լինել միայն Պասիվային, իսկ Ակտիվային կամ Պասիվային տեսակի հաշվի ենթահաշիվները կարող են լինել ցանկացած տեսակի։
Տվյալ հաշվով ըստ գործընկերների, անալիտիկ խումբ 1-ի և անալիտիկ խումբ 2-ի հաշվառումներ վարելու համար անհրաժեշտ է միացնել Հաշվառում ըստ գործընկերների, Անալիտիկ խումբ 1, Անալիտիկ խումբ 2 դրոշակները:
Ուշադրություն |
---|
Հաշվառում ըստ գործընկերների, Անալիտիկ խումբ 1, Անալիտիկ խումբ 2 դրոշակները միացնելուց և այդ հաշվով գործառնություններ գրանցելուց հետո դրանք այլևս հնարավոր չէ անջատել: |
6. Հասանելի արտարժույթներ մասից ակտիվացրեք նրանք, որոնցով պետք է տարվի տվյալ հաշվի հաշվառումը.
7. Սեղմեք Հիշել կամ Հիշել և փակել կոճակները նոր հաշիվը գրանցելու համար: