Ինչպե՞ս փոխել հաշվի տեսակը

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Ինչպե՞ս փոխել հաշվի տեսակը

Return to chapter overview

Համակարգում աշխատանքի ժամանակ երբեմն կարիք է առաջանում փոխել հաշվային պլանի հաշվի տիպը: Դա սովորաբար պետք է լինում այն դեպքում, երբ սխալ գործառնությունը հեռացնելիս գալիս է հետևյալ սխալի մասին հաղորդագրությունը:

ChangingAccountType1

Հաշվային պլանը ծառատիպ տեղեկատու է, այսինքն` այնտեղ կան կուտակիչ հաշիվներ, որոնք ունեն ենթահաշիվներ:

Ենթահաշիվներն իրենց հերթին կարող են լինել կուտակիչներ կամ վերջին մակարդակի հաշիվներ: Յուրաքանչյուր ենթահաշվի տեսակը պետք է համապատասխանի իր կուտակիչի տեսակին: Եթե կուտակիչն ակտիվային է, ապա այդ հաշվի ենթահաշիվները պետք է լինեն ակտիվային: Եթե կուտակիչը պասիվային է, ապա ենթահաշիվները նույնպես պետք է լինեն պասիվային: Եթե կուտակիչ հաշիվն ակտիվա-պասիվային է, ապա ենթահաշիվները կարող են լինել ցանկացած տեսակի: Ենթահաշվի տեսակը փոխելու համար պետք է սկսել կուտակիչ հաշվից:

ChangingAccountType2

Ենթադրենք անհրաժեշտ է 2211 հաշիվը դարձնել ակտիվա-պասիվային: Քանի որ 2211-ը պատկանում է 221 ակտիվային հաշվին, հետևաբար այն անհնար է անմիջապես դարձնել ակտիվա-պասիվային:

ChangingAccountType3

2211 հաշվի տեսակը փոխելու համար պետք է նախ ակտիվա-պասիվային դարձնել 221 կուտակիչ հաշիվը: Իր հերթին 221 հաշիվը պատկանում է 22 ակտիվա-պասիվային հաշվին: Այսինքն 221 հաշիվը կարելի է խմբագրել և դարձնել ակտիվա-պասիվային, որից հետո խմբագրել և դարձնել ակտիվա-պասիվային 2211 հաշիվը:

ChangingAccountType4

Անհրաժեշտ փաստաթղթերը խմբագրելուց և գրանցելուց հետո խորհուրդ է տրվում վերականգնել հաշվի տեսակը: Այդ գործողությունը պետք է կատարել հակառակ հերթականությամբ` սկզբից փոխել ենթահաշիվների տեսակը, ապա` կուտակիչ հաշվինը: Մեր օրինակում պետք է նախ ակտիվային դարձնել 2211 հաշիվը, ապա` 221 հաշիվը: